Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խարդախության համար դատապարտված փաստաբան Սամվել Մարտիրոսյանի արտոնագիրը դադարեցվել է

Դեկտեմբեր 24,2014 12:45

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի 24.12.2014թ. թիվ 426-Ա որոշմամբ փաստաբան Սամվել Լևոնի Մարտիրոսյանի փաստաբանական գործունեության թիվ 347 արտոնագրի գործողությունը դադարեցվել է։

Դատական կարգով Սամվել Լևոնի Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետերով և դատապարտվել է ազատազրկման 3 տարի 6 ամիս ժամկետով։

Տեղեկացնում ենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածով սահմանված «խարդախության» հանցակազմը բնորոշվում է որպես խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածով սահմանված «կաշառք տալու» հանցակազմը բնորոշվում է որպես՝ պաշտոնատար անձին անձամբ կամ միջնորդի միջոցով նրա կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն խոստանալը կամ առաջարկելը կամ տրամադրելը՝ իր կամ իր ներկայացրած անձանց օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար, որոնք իրենց հերթին դասվում են դիտավորությամբ կատարվող հանցագործությունների շարքին։

Փաստաբանների պալատի մամուլի հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031