Լրահոս
Օրվա լրահոսը

Սարդարապատ գյուղն անմիջապես «հանրային գերակա շահ» կհռչակեր. «Չորրորդ իշխանություն»

Դեկտեմբեր 24,2014 11:47

«Ես իրապես չեմ մասնակցել ոչ Ավարայրի ճակատամարտին, ոչ Սարդարապատի կամ այլ ճակատամարտերի։ Հավատացեք՝ փաստաթղթեր ունեմ այդ ուղղությամբ», հայտարարել է քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը՝ փորձելով պատասխանել այն հարցին, թե ինչո՞ւ Երեւանում 100 տարուց ավելի հին շենքեր գրեթե չկան։

«ՉԻ»– Լավ է, իհարկե, որ Նարեկ Սարգսյանի հումորը տեղն է (ափսոս միայն, որ հաճախ այն դրսեւորվում է նաեւ Երեւանի կենտրոնի կառուցապատման ծրագրերում): Է՛լ ավելի լավ է, որ նա չի մասնակցել Ավարայրի եւ Սարդարապատի ճակատամարտերին։ Թե չէ Սարդարապատ գյուղն անմիջապես «հանրային գերակա շահ» կհռչակեր ու կտարհաներ բնակչությանը՝ զորքի հետ միասին։ Իսկ Ավարայրի դաշտի մասին ընդհանրապես չենք խոսում. պատկերացնո՞ւմ եք՝ ութսուն հազար պարսիկ, եւ ոչ մի հյուրանոց։ Չհաշված ստորգետնյա կայանատեղերը՝ փղերի համար։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031