Լրահոս
Օրվա լրահոսը

Դաշնակցությունը փորձում է փրկել դեմքը. «Չորրորդ իշխանություն»

Դեկտեմբեր 24,2014 11:36

Փորձենք հասկանալ Դաշնակցության դիրքորոշումը՝ կոնկրետ օրինակներով։ Տեսականորեն ամեն ինչ կարծես թե հասկանալի է. եթե համակարգը մնա նախագահական, ու Սերժ Սարգսյանի փոխարեն ուրիշ նախագահ դառնա՝ դրանից ոչինչ չի փոխվի, դրա համար էլ պետք է անցնել կառավարման խորհրդարանական համակարգի։ Իսկապե՞ս։ Բա ո՞ւր մնաց «Փոփոխությունները մեկ անձով պայմանավորելու անթույլատրելիության» թեզը։ Չէ՞ որ կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու դեպքում էլ է երկիրը փաստացի միանձնյա ղեկավարվելու, եւ որեւէ նշանակություն չունի՝ այդ անձի պաշտոնը կկոչվի նախագա՞հ, վարչապե՞տ, ԱԺ նախագա՞հ, թե՞ Գենսեկ կամ Մեծ առաջնորդ։

Եվ ընդհանրապես՝ ի՞՚նչ են նշանակում Հայաստանի այսօրվա ծանր վիճակը մեկ անձով (խոսքը Սերժ Սարգսյանի մասին է) չպայմանավորելու հորդորները, եթե Հայաստանում անգամ շաքարավազի ու ալյուրի գինն է մեկ անձով պայմանավորված։ Համակարգային փոփոխություննե՞ր են պետք։ Շատ լավ։ Հասարակական գիտակցությո՞ւնը պիտի փոխվի։ Ճիշտ է։ Օրինակ՝ հասարակական գիտակցության մեջ պիտի արմատավորվի այն միտքը, որ ազատամարտիկներին ծեծել չի կարելի, եւ ընդհանրապես՝ ոչ մեկին էլ չի կարելի։ Բայց հասարակական գիտակցությունը Երանոսյան Լյովային պաշտոնանկ անելու լիազորություն չունի, նման լիազորություն ունի միայն Սերժ Սարգսյանը։ Եթե հայտնի դեպքերից հետո նրան պաշտոնանկ աներ՝ նման դեպքեր այլեւս չէին կրկնվի, պաշտոնանկ չի արել՝ ուրեմն կարող են կրկնվել։ Ստացվե՞ց, որ կոնկրետ այդ ոլորտում ամեն ինչ «մեկ անձով» է պայմանավորված։ Ստացվեց։ Կամ, ասենք, Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ մի գիշերվա մեջ է կայացրել ԵՏՄ–ին անդամակցելու որոշումը։ Ուրիշ «մեկ անձ» լիներ՝ գուցե նախապես խորհրդակցեր հասարակության հետ։ Ուրիշ նախագահ լիներ՝ գուցե կրծքով չպաշտպաներ մենաշնորհները, գուցե թույլ չտար, որ իր կուսակիցներն ու նրանց մերձավորներն անպատիժ մարդ սպանեն, սրա-նրա բիզնեսում փայ մտնեն եւ այլն։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031