Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հովհաննես Հովհաննիսյան. «Հանդիպակաց միմյանց ուղղությամբ են շարժվում իշխանությունն ու ընդդիմությունը». «Հրապարակ»

Դեկտեմբեր 24,2014 11:12
hovhannes hovhannisyan

Համաժողովրդական շարժմանը միացած եւ Ծառուկյանի հետ ձեռք սեղմած Հայաստանի լիբերալ կուսակցության ղեկավար, 2008թ. համաժողովրդական շարժման մասնակից Հովհաննես Հովհաննիսյանը դեռեւս չի որոշել, թե կոնկրետ ինչ առաջարկներով է հանդես գալու, բայց մի բանում վստահ է՝ ինքը հակված չէ եռյակի որդեգրած «թավշյա հեղափոխության» մոդելին, առաջարկելու է արագ իշխանափոխության տարբերակ. «Ես արագ փոփոխությունների կողմնակից եմ, որովհետեւ իմ տեսակետը շատ օբյեկտիվ է, որովհետեւ ես այսօր ոչինչ չեմ տեսնում, որ իշխանությունները ձեռնարկում են տնտեսական եւ քաղաքական կրախը կանխելու ուղղությամբ։ Ես հասկանում եմ, որ այս պարագայում երկրում շատ ծանր իրավիճակ է ստեղծվելու, ցավով եմ ասում, բայց այդպես է լինելու՝ կապված դրամի անկման եւ տնտեսական անկման, թանկացումների հետ, մարդիկ մոտ ապագայում այլեւս չեն կարողանալու այս երկրում ապրել, ամբողջ աշխարհում նավթի գինը երկու անգամ ընկել է, մինչդեռ Հայաստանում թանկացել է, իսկ սրա պատճառը մոնոպոլիաներն են՝ քաղաքական ու տնտեսական»։

Արագ իշխանափոխության պարագայում բարիկադներն անխուսափելի չե՞ն լինելու, իսկ հայտնի է, որ բարիկադների բաժանվելն անցանկալի է ԲՀԿ-ականների համար՝ հիշեցրինք մենք։ Հովհաննիսյանն արձագանքեց. «Ամեն անգամ նույն բանը չի կարող կրկնվել, իշխանությունների համար էլ դժվար է երկու անգամ նույն գետը մտնել։ Առաջացել է միակողմանի ճանապարհ, ու հանդիպակաց միմյանց ուղղությամբ են շարժվում իշխանությունն ու ընդդիմությունը. եթե երկրի ապագայի մասին իշխանությունների մոտ այս խորապես գիտակցումը լինի, ես կարծում եմ՝ բարիկադներ չեն լինի»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031