Հայ Ազգային Կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը ilur.am կայքին տված մեկնաբանության մեջ կասկածի տակ էր դրել ՀԱԿ-ի մասնակցությունը խորհրդաժողովին։ «Գագիկ Ծառուկյանը եւ ԲՀԿ-ն, բացի եռյակից, խորհրդակցությունների շարք են սկսել քաղաքական այլ ուժերի, հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչների հետ։ Հունվարի 20-ին հայտարարված հավաքն էլ այդ շարքի հերթական միջոցառումներից է, ինչի մասին մեր գործընկերները մեզ նախապես տեղյակ էին պահել։ Ինչ վերաբերում է մեր մասնակցությանը, ապա մենք ԲՀԿ-ի հետ համագործակցում եւ խորհրդակցություններ ենք անցկացնում երկկողմ կամ եռյակի ձեւաչափերով»,- հայտարարել էր Մուսինյանը։ Երբ նրանից փորձեցինք ավելի մանրամասն ու հստակ իմանալ ՀԱԿ-ի դիրքորոշումը խորհրդաժողովին մասնակցել- չմասնակցելու հարցում, Մուսինյանը ասաց. «ՀԱԿ-ը արդեն իր դիրքորոշումն ասել է, ես դրան ավելացնելու բան չունեմ»։ ՀԱԿ մամուլի խոսնակի հայտարարությունը, ըստ էության, նշանակում էր, որ այդ ընդլայնված խորհրդաժողովին ՀԱԿ-ը չի մասնակցելու։
ՀԱԿ-ի այդ հայտարարության ու Ծառուկյանի նախաձեռնած խորհրդաժողովի վերաբերյալ մի քանի հարց ուղղեցինք ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանին.
– Պարոն Մարգարյան, ՀԱԿ-ը հայտարարել է որ «ԲՀԿ-ի հետ համագործակցում է երկկողմ կամ եռյակ» ձեւաչափով: Ինչպե՞ս կմեկնաբանեիք այս հայտարարությունը։
– Ինչ ասել են, թող իրենք մեկնաբանեն, էլի, իրենց հարցրեք։ Ես չգիտեմ՝ իրենք կմասնակցե՞ն, թե չեն մասնակցի։ Դա լինելու է հավաք, որտեղ հրավիրվում են բոլոր մտահոգ ուժերը, ամփոփելու խնդիր ունենք ու դա կազմակերպվում է արած քայլերը ամփոփելու համար։ Ես չեմ մեկնաբանի այդ հայտարարությունները, թող իրենք մեկնաբանեն։
Կարդացեք նաև
– Ձեր գործընկերը ձեր առաջնորդի հրավիրած միջոցառմանը ներկա չի գտնվելու, հնարավո՞ր է ուզում են պոկվել եռյակից։
– Չեմ կարծում նման բան կա, չեմ կարծում։
Մկրտիչ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում