Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երկրապահ կամավորականի կարգավիճակի թիվ 1 վկայականը Սպարապետ Վազգեն Սարգսյանին

Դեկտեմբեր 24,2014 11:00

Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հեղինակած «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» օրենքին համապատասխան ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստը՝ պաշտպանության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների, Անվտանգության ազգային ծառայության, ՀՀ Ոստիկանության, Երկրապահ կամավորականների միության ներկայացուցիչներով: Քանի որ հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բացակայում էր Հանրապետությունից, նիստը նախագահում էր հանձնաժողովի փոխնախագահ, օրենքի հեղինակ Մանվել Գրիգորյանը:

Այս նիստը բացառիկ էր նրանով, որ պատերազմի դաշտում զոհվածներին հետմահու Երկրապահ կամավորականի կարգավիճակ տալու մասին որոշում կայացվեց: Միջգերատեսչական հանձնաժողովի որոշմամբ 0001 համարի վկայականը հատկացվեց Սպարապետ Վազգեն Սարգսյանին:

ԵԿՄ մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031