Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ասոցացումը մեռավ, կեցցե՛ Ասոցացումը. «Ժամանակ»

Դեկտեմբեր 24,2014 10:34

Երեկ Մոսկվայում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովում Հայաստանն, ըստ էության, ավարտել է իր անդամակցության գործընթացը և դարձել ԵՏՄ-ի անդամ:

Երեկ գրեթե միաժամանակ Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Գագիկ Մելքոնյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ Հայաստանը բանակցություն է սկսում Եվրամիության հետ նոր համաձայնագրի շուրջ, որը կներառի այն ամենը, ինչը հնարավոր է ԵՏՄ-ի անդամակցության պարագայում և չի սահմանափակվում այդ կազմակերպության կանոններով: Նոր համաձայնագիրը, ըստ փոխնախարարի, ներառելու է նախկինի տնտեսական այն դրույթները, որոնք չեն հակասում ԵՏՄ-ին, իսկ դրան զուգահեռ էլ` բանակցվելու է համաձայնագրի քաղաքական մասը: Փոխնախարարը հայտարարել է, որ համաձայնագիրը մոտ ապագայում կստորագրվի:

Սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանի և Եվրամիության պաշտոնյաներն անդրադառնում էին նոր համաձայնագրի խնդրին: Հայաստանը Եվրամիությանը կոչ էր անում ստորագրել համաձայնագրի քաղաքական մասն առանձին, ինչը Բրյուսելը մերժում էր` ասելով, որ համաձայնագիրը փաթեթ է և չի կարող տնտեսականը տարանջատվել քաղաքականից: Նման բացառություն եղավ Ուկրաինայի համար, այն էլ` համոզվածության պարագայում, որ տնտեսական մասը ևս ստորագրվելու է, պարզապես կային որոշակի խնդիրներ նոր կառավարության կազմավորման հետ կապված: Եվրամիությունն այս ընթացքում Հայաստանից սպասում էր նոր համաձայնագրի վերաբերյալ պատկերացումներ:

 

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Տնտեսական-ճերմակ դրոշ
    Քաղաքական-Կրակե շապիկ,
    Ինչ փրկողակ,
    Զսպաշապիկ…
    Լեթարգիան քուն,
    Սառցասեղներ հատիկ հատիկ,
    Ու կործանում
    Սերմահատիկ:
    Սպիտակ դրոշ,
    Բարձաճերմակ…
    Էլ բան չկա մոխիրի տակ:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031