«Մերօրյա որոշ գործիչներ փորձում են հանրության մի մասը կրկին ներքաշել արկածախնդրության հորձանուտ, հնչեցնում են ապստամբությունների, իշխանություններին ուժով տապալելու անպատասխանատու կոչեր»,- կիրակի օրը, մասնագիտական տոնի առթիվ ելույթ ունենալով, հայտարարել է ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը:
Քանի որ այդ «մերօրյա գործիչների» անունները չեն հնչել, ամեն մեկը կարող է պատկերացնել այն գործչին, որը վերջին շրջանում հակասահմանադրական եւ սադրիչ կոչեր է հնչեցրել: Ես, օրինակ, պատկերացնում եմ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանին, որը սպառնում էր իր քաղաքական հակառակորդների «ականջները կտրել» կամ «գլուխները ջարդել»: Կամ՝ գուցե խոսքը ՀՀԿ այն գործիչների մասին է, որոնք ասում են, թե իրենց կուսակցությունը դեռ երկար է իշխելու: Դա, անշուշտ, հակասահմանադրական է, որովհետեւ, ըստ Գլխավոր օրենքի, այդ հարցը որոշվում է ընտրությունների միջոցով:
Պարզ է, սակայն, որ երբ որեւէ երկրում ուժային կառույցները հանդես են գալիս նման հայտարարություններով, նրանք նկատի ունեն ընդդիմադիր ինչ-ինչ խմբերի անհավասարակշիռ դրսեւորումները: Հայաստանում, սակայն, այդ առումով, կարծես թե, մտահոգվելու առիթ առայժմ չկա: Ազգային ժողովում ներկայացված հինգ ընդդիմադիր ուժերը խորհրդարանում զբաղված են միանգամայն «դասական» քաղաքական գործունեությամբ՝ ինչ-որ հարցերում վիճում են, որոշ սկզբունքային խնդիրներում (օրինակ՝ ԵՏՄ-ի) հիմնականում համաձայնում են իշխանության հետ: Եթե ԱԺ-ում հնչում են պատգամավորներին ոչ հարիր խոսքեր, ապա նախ՝ դրանք դժվար թե Սահմանադրության խախտում են, երկրորդ՝ դրանք հնչում են առավելապես իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների շուրթերից:
Այս հինգ քաղաքական ուժերից երեքը աշնանն անցկացրել են հանրահավաքներ: Դրանց ընթացքում, իմ իմանալով, հակասահմանադրական ելույթներ չեն եղել: «Ամենասարսափելի» սպառնալիքը, որով հանդես է եկել Եռյակը, որոշ հանգամանքներում նախագահի հրաժարականը պարտադրելն էր: Հրաժարականը Սահմանադրության մեջ միանգամայն տեղավորվող գործընթաց է: Հանրահավաքների ընթացքում նույնպես հնչել են անվայել ճառեր, բայց՝ ոչ ավելի շատ, քան ցանկացած երկրում որեւէ ընդդիմադիր հավաքի ժամանակ:
Կարդացեք նաև
Բուն ապստամբության մասին խոսել է միայն Շանթ Հարությունյանը: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի նախաբանում խոսվում է ապստամբության մասին. It is essential, if man is not to be compelled to have recourse, as a last resort, to rebellion against tyranny and oppression, that human rights should be protected by the rule of law: Հայերեն անհաջող թարգմանությամբ ՄԱԿ-ի կայքում դա հնչում է այսպես. «Անհրաժեշտ է օրենքի իշխանությամբ պաշտպանել մարդու իրավունքները, որպեսզի նա (ո՞վ. հավանաբար, մարդը-Ա. Ա.), որպես վերջին միջոց, հարկադրված չընդվզի բռնակալության ու ճնշման դեմ»: Այստեղ խնդիրը բարդ է. ընդվզել կամ ապստամբել կարելի է օրինական եւ անօրինական ձեւերով, Հայաստանում օրենքի իշխանություն չկա, բայց «տիրանիա» կամ բռնապետություն նույնպես չկա: Ինչպես կարելի է այս դեպքում մեկնաբանել Հռչակագիրը՝ դժվար է ասել:
Մի բան պարզ է. քննադատություններն ու նախազգուշացումները պետք է ավելի հասցեական լինեն, որպեսզի իզուր տեղը բոլորին չկասկածենք:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ձեր հոդվածները կարդալուց այնպիսի տպավորություն եմ ստանում, կարծես հոդվածագիրը Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակն է:
Իսկ գուցե Հայաստանում կոռուպցիա, կաշառակերություն ու ընդհանրապես ոչ մի հանցագործություն չկա:
Մի հատված Հասարակ տիպիկ հայկական արտահայտություն դեռ Սովետի ժամանակներից եկած.
«Մեր մեջ xxx կա ասեց տղեքից մեկը , ով իրեն վրա է վերցնում ինքն էլ xxx ն ա»
Շարունակություն: Դե ամեն մեկը նայում է մյուսներին , բայց դե «ջոգող տղեն ջոգում ա ում մասին է խոսքը»
ՊԱբրահամյան, նախ, ՄԱԿ-ում ընդունված շատ դրույքներ կան, որոնք արգելված է կիրառել, և Դուք ինձանից լավ գիտեք այդ մասին((((((: ……………2. Եթե մեր թշնամիներից մեկը(ասենք Ալիևը), ինչ որ ձևով մի 10$ մլն է փոխանցում մի Պողոսի ու ասում «մի մլն-ը պահիր քեզ, մնացած 9-ն էլ բաժանիր մի 300-3000 հոգու, ու մի լավ սադրանքներ սարքեք երկրում, բայց էնպես, որ բնական երևա, որ ժողովուրդը դուրս գա փողոց ու պահանջի Նախագահի հրաժարականը,( որովհետև էս Նախագահը մեզ հարմար չէ, իր երկրի շահերն է առաջ տանում, իսկ մեզ պետք է ՄԵՐ շահերը պաշտպանող, մեզ հարմար Նախագահ)»: Ինչ եք կարծում, ԱԱԾ-ն պիտի թողնի, որ էդ մի 300-3000 հոգին ավիրեն Պետությունը իրենց փողի խաթեր???!!!!
Վայ, վայ …Ալիևն էլ բանուգործ չունի նստել ու քարը հողից է ջոկում, հայերի համար էլ նախագահ ունենալու ցավից տառապում է, այո*:Նրա համար ավելի լավ չէ , որ քարեղենում մնա մի անգլուխ, քան լինի նորմալ սթափ մի մարդ:Սերժի գովքը սազով արա, տիկին սերժամեծար:Սերժուղեղի հաղթանակները այս տարի կճաշակես ազգի հետ:Ալիևը հաստատ մուրացկաններին չի կերակրում հանուն ինչ որ հայի պատկերացրած հեղափոխության:
Интересно, почему Вы так часто в Вашей колонке напоминаете о “бунте”??? Вам так нравится эта тема?((((((((( Скоро Новый Год! Может напишете на эту тему? Или не разрешают?——Одни народы должны радоваться, а другие все время страдать????!!!!!! Или одни должны страдать, чтобы другие радовались???!!!!(((((((((((((((
Любимый, а что ты мне подаришь на Новый год?
— Себя, любимая!
— Действительно, год Козла же…
ԱԱԾ-ի պետ Գ.Հակոբյանին բացարձակապես չի հետաքրքրում, կամ էլ այդպիսի տպավորություն էս ստանում՝ ՀՀ քաղաքացիների (հիմնականում ընդդիմախոսների) նկատմամբ սանձազերծված բռնարարքները։ Մարդու իրավունքի ոտնահարման,օրենքի գերակայության անտեսման եւ վերջապես,որպես հուսալի գործընկերոջ՝ ներդրումների առումով, որոնք բերում էն Հայկական Պետության հեղինակության անկմանը, որը նույնպես պետանվտանգության հարց է, միջազգային ասպարեզում։
Այս հիմնարար խնդիրները՝ պետությանը հասցվող ուղղակի,կամ անուղղակի վնասները եւ այլն ԱԱԾ-ի պետը,կամ չի ցանկանում տեսնել,կամ էլ չի տիրապետում իրեն վերապահվող գործառույթների շրջանակը։
Զուգարանի թղթի երկարության տրամաբանության մեջ է ամեն ինչ, նույնիսկ տարուղին:
Շատ մոտ է
«Բռնեք գողին»
Viktor A Badalyan