Նախօրեին Մոսկվայում կտրուկ վատացել է տնային կալանքի տակ գտնվող գործարար Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը, նրան շտապ հոսպիտալացրել են: Այս մասին հայտնում է նրա բժիշկ Հենրի Բակունցը:
Հայրապետյանը քաղցկեղ ունի, ինչպես նաև սրտի ու ճնշման հետ կապված խնդիրներ, շաքարախտ: «Նրան ստացիոնար բուժում է հարկավոր, հիվանդանոցում անցկացրած մի քանի օրը շատ քիչ է»,- ասում է բժիշկը:
Նշենք, որ նախօրեին Մոսկվայում ներկայացված «Լևոն Հայրապետյան. կալանված ազատություն» վավերագրական ֆիլմում մանրամասնորեն ներկայացվում է նաև գործարարի առողջական անմխիթար վիճակը:
«Արցախն այսօր» տեղեկատվական կենտրոն
Կարդացեք նաև
24 դեկտեմբերի 2014թ.