Լրահոս
Օրվա լրահոսը

Վատագույն ավանդույթները շարունակվում են

Դեկտեմբեր 24,2014 16:30

Երբ անձնագրային եւ վիզաների վարչությունը (ՕՎԻՐ) տեղակայված էր Մաշտոցի պողոտայի հետնամասում գտնվող մի շենքի առաջին հարկում, մարդկանց չվերջացող հերթերը բացատրվում էին «նեղվածքով»: Տարածքային «նեղվածքը» վերաճում էր հոգու նեղության, եւ ՕՎԻՐ-ից մարդիկ հաճախ դուրս էին գալիս կոպիտ վերաբերմունքից, անհարկի քաշքշուկներից վիրավորված:

Ovir_1

Այժմ ՕՎԻՐ-ը տեղակայված է այս գեղեցիկ, լուսավոր եւ մեծ շենքում: Սակայն օրվա մեջ առնվազն մեկ ժամ՝ 13-14-ը, այստեղ կրկին հերթ է գոյանում, քանի որ հսկա շենքի դռները փակվում են՝ բոլոր աշխատակիցները գնում են ընդմիջման: Եվ անկախ եղանակից՝ ցուրտ, անձրեւ, ձյուն, թե այրող արեւ, մարդիկ ստիպված են դրսում տեղադրված նստարանների վրա սպասել մինչեւ 14.00-ն, եւ ոչ մի րոպե շուտ: Հավանաբար, ոստիկանության այս վարչությունում չեն քննարկել հերթափոխով ընդմիջման գնալու հնարավորությունը, որպեսզի ամբողջ շենքը մեկ ժամով պարապուրդի չմատնվի: Կամ ծայրահեղ դեպքում՝ ներսում, հսկա միջանցքում մի քանի նստարան դնելու տարբերակը, որպեսզի մարդիկ գոնե անձրեւի եւ ձյան դեպքում պատսպարվելու հնարավորություն ունենան:

Լուսանկարները՝ ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
23.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031