Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է թելադրում 2015-ի նորաձեւությունը

Դեկտեմբեր 24,2014 13:30

2015 թվականի գլխավոր գույնը մարսալան (Marsala) է` տաք բորդո-շագանակագույնը, որը, փորձագետների խոսքով, այդ անվանումը ստացել է սիցիլիական նույնանուն գինու պատվին:

Pantone Color Institute հետազոտական ինստիտուտը հայտարարում է, որ մարսալան մարմնավորում է համեղ ընթրիքի հաճույքը, իսկ դրա կարմրաշագանակագույն հիմքը արտացոլանքն է շքեղության ու բնականության:

Համաշխարհային նորաձեւության տները ներկայացրել են 2015 թվականի իրենց հավաքածուները՝ թելադրելով տարվա միտումները:
Անդրադառնալով ազատ ոճի հագուստի` ջինսերի սիրահարներին, համաշխարհային բրենդներն առանձնացրել են գունավոր ջինսերը: Թրենդային են համարվում մուգ գույնի ջինսերը, հատկապես`դարչնագույնը, կարմիրը, մուգ մանուշակագույնը:

Համաշխարհային նորաձեւության գիտակները 2015 թվականի համար խորհուրդ են տալիս նաեւ կաշվե կտորներով զգեստները` տաբատ, բաճկոն, շրջազգեստ, նաեւ երեկոյան զգեստներ` կաշվե կտորներով ու աքսեսուարներով հագեցած:

noradzevutyun-2

Կոշիկների սիրահարներին էլ խորհուրդ է տրվում կրել մետաղյա աքսեսուարներով հագեցած կոշիկներ: Թրենդային են համարվում արծաթե նրբաթիթեղով, երկար կապիչներով կոշիկները: Բարձրակրունկներն, ինչպես միշտ, նորաձեւ են, սակայն այս տարի կոշիկների նորաձեւության մեջ իրենց ուրույն տեղն են զբաղեցնում սանդալները, մանավանդ՝ կրունկներովը: Աշխարհահռչակ Nicole Miller, Emporio Armani, Giambattista Valli, Moschino-ի հավաքածուները հագեցած են կապիչներով, հյուսվածքներով ու խճաքարերով զարդարված սանդալներով:

Եկող տարվա համար նորաձեւ են նաեւ շարֆերն ու հետաքրքիր ձեւավորմամբ ու օրիգինալ շրջանակներով ակնոցները, որոնք աչքի են ընկնում գունային բազմազանությամբ: Աշխարհահռչակ ապրանքանիշների ստեղծողները հուշում են նաեւ 2015-ի դիմահարդարման գույները: Առաջարկվում է օգտագործել կապույտ, վարդագույն եւ բաց մանուշակագույն ստվերաներկեր, ընդգծելով այտոսկրերը: Ինչ վերաբերում է շրթներկին, ապա խորհուրդ է տրվում օգտագործել մուգ կարմիրը եւ մանուշակագույնի երանգները:

Պատրաստեց
Ե. ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
23.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031