Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե իշխանություններին օգնենք էլ, չեն կարող իշխանություն մնալ». Ռազմիկ Պետրոսյան

Դեկտեմբեր 23,2014 21:21

Ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը անտրամաբանական է համարում ազատամարտիկների հասցեին ուղղված քննադատությունը, թե իրենք ինչ գործ ունեն քաղաքականության հետ:

«Եթե քաղաքացին սահմանադրորեն կարողանա ծառայել հայրենիքին, պետք է քաղաքականությամբ զբաղվի, մենք՝ ազատամարտիկներս, նույն քաղաքացին ենք մի տարբերությամբ, որ դոնորն ենք դարձել մեր երկրի 1988–ի պատերազմի ժամանակ, մեր ընկերների կյանքով ու կես մարդ դառնալու արդյունքով կարողացել ենք հաղթանակ պարգեւել մեր ազգին:  ժամանակի ընթացքում ականատես եղանք՝ երկիրը շեղվել է իր կուրսից, իշխանությունները դադարել են ազգին ծառայել: Այս իրավիճակում, ի՞նչ անենք, անտարբեր նայենք, թե մեր երկրի, երեխաների  ճակատագրի հետ ինչ են անում»,- ասաց ազատամարտիկը:

Նրա համոզմամբ, վերջին շրջանի բռնությունները ապացույց են, որ ազատամարտիկների Դաշինքի անդամները ճիշտ ճանապարհին են. «Հակառակ դեպքում որեւէ քայլ մեր դեմ չէին անելու, ինչով ենք ճիշտ ճանապարհի վրա, այսօրվա դժվարություններից դուրս գալու միակ ճանապարհը իշխանափոխությունն է, ու մենք քաղաքական ուժերի հետ համագործակցելու տիրույթում քաղաքական դաշտում ծանրություն վերցրինք մեզ վրա՝ հայտարարելով, որ կամուրջի դեր պետք է խաղանք համաժողովրդական շարժման մեջ»:

Հետո ասաց, որ իշխանությունները ցայտնոտի մեջ են, սկսել են առանձին-առանձին ահաբեկել, դատել, բայց. «Եթե փորձենք ազատամարտիկներով իշխանություններին օգնել, որ մնան, չեն կարող մնալ, ամբողջ ազգը հասկացել է, որ այս իշխանությամբ շարունակել, նշանակում է կործանել: Չի կարելի մի քանի իշխանավորի հարստանալու համար, մի ամբողջ ազգ հարմարվող դառնա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031