Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունները թաքցնում են իրենց թեւում առաջացած խուճապը». ազատամարտիկ

Դեկտեմբեր 23,2014 19:44

Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի համոզմամբ, վերջին շրջանում ակտիվ քաղաքացիների, ազատամարտիկների ու պատգամավորի նկատմամբ բռնություններով իշխանությունները փորձում են թաքցնել իշխանական թեւում առաջացած խուճապը:

«Ու այդ խուճապը վերածել ցայտնոտի ու նման բռնարարքները նրանց համար սովորական են: Բայց բռնարարքների շղթան վաղուց էր սկսվել, երբ տեղի ունեցավ համաժողովրդական համախմբում եւ հատկապես ձեւավորվեց ազատամարտիկների դաշինքը, որի բոլոր անդամները ներկայիս իշխանության մեծամասնությանը կենսագրությամբ եւ գործունեությամբ շատ լավ է ճանաչում»,- ասաց Սմբատ Հակոբյանը:

Ըստ նրա, իշխանությունները նախքան բռնարարքների դիմելը սկսեցին ազատամարտիկներին պախարակել իրենց լրատվամիջոցներով, փակված ու չեղած գործեր սարքեցին ազատամարտիկների գլխին, հետո սկսեցին բանակցություններով մասնատել դաշինքը. «Մեկին համոզելով, մյուսին ահաբեկելով, մյուսին էլ խոստումներ տալով, բայց դա էլ չստացվեց: Անցան բռնարարքներին ու ուժի կիրառմանը: Նպատակ ունեին ազատամարտիկի, պատգամավորի, ակտիվիստի վրա ձեռք բարձրացնելով՝ վախի մթնոլորտը տարածել հասարակության մնացած շերտերի վրա ու ցույց տալ, եթե ազատամարտիկի ու պատգամավորի վրա ձեռք ենք բարձրացնում, մնացածդ շատ հեշտ թիրախ կդառնաք: Անպատժելի մթնոլորտ է իշխանական թեւում՝ ինչ կուզենք, կանենք»:

Հետո ասաց, որ դեմ են տեռորին ու իշխանություններին հանգիստ են դիմում. «Թողեք ու հեռացեք: Վարչակազմը սպառել է իրեն»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գայանե(ԵՊՀ) says:

    Բացահայտ տեռորը մոլեգնում է երկրում դեռևս 2008-ի մարտի մեկից հետո մինչ օրս….
    !…Բերանն արնոտ մարդակերը էս գազան,, տեռորի է ենթարկում փողոցում, պետական հիմնարկներում,իրավապահ համակարգում, խանութում, շուկայում, ամենուր….
    Օրենք է խախտում, փաստաթուղթ է կեղծում , ահաբեկչություն է կիրառում, աշխատանքից է ազատում, հացից է զրկում…և հրճվում իր դժոխային խրախճանքից…
    Երկիրը դարձել է Սոդոմ Գոմոր և հրատապ ու օրախնդիր է դարձել երկիրը մաքրել բթամիտ ու թրքաբարո հհկ տեռորից …..

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031