Լրահոս
Օրվա լրահոսը

Տեխնիկատնտեսական համագործակցության վերաբերյալ համաձայնագրի ստորագրում Հայաստանի և Չինաստանի կառավարությունների միջև

Դեկտեմբեր 23,2014 18:50

Դեկտեմբերի 23-ին ՀՀ ԱԳ նախարարությունում նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը և ՀՀ-ում Չինաստանի դեսպան Թիեն Ըրլոնգը ստորագրեցին ՀՀ և ՉԺՀ կառավարությունների միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, որով Չինաստանի կառավարությունը Հայաստանի կառավարությանը կտրամադրի 60 միլիոն յուանի չափով անհատույց տեխնիկական օգնություն:

Տեղեկանք: Տեխնիկատնտեսական համագործակցության շրջանակներում Չինաստանի կառավարությունը, սկսած 1999թ.-ից, Հայաստանի կառավարությանը հատկացնում է անհատույց օգնություն: Իրականացվել են տարբեր ծրագրեր, հիմնականում գյուղատնտեսության, առողջապահության և տրանսպորտի բնագավառում: 2012-2014թթ. Չինաստանի կառավարության կողմից Հայաստանի կառավարությանը, ընդհանուր առմամբ հատկացվել է 230 միլիոն յուանի օգնություն: Նշված գումարի շրջանակներում ձեռք է բերվել մաքսային զննման շարժական սարք ՀՀ մաքսային ծառայության համար, սկզբնավորվել են Հայաստանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի կառուցման և Հայաստանի Հանրային հեռուստաընկերության տեխնիկական վերազինման և զարգացման ծրագրերը: Կողմերի միջև բանակցություններ են ընթանում մի շարք այլ ծրագրերի համաձայնեցման ուղղությամբ:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031