ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի հետ NEWS.am-ի թղթակիցը զրուցել է սահմանային լարվածության, հակառակորդի կողմից դիվերսիոն ներթափանցման փորձերի, բանակում տեղի ունեցող դժբախտ դեպքերի մասին։
– Ինչո՞վ է պայմանավորված վերջին շրջանում լարվածությունը սահմանին:
Հայ-ադրբեջանական սահմանին վերջին շրջանում լարվածությունը պայմանավորված է ադրբեջանական զինուժի կողմից ուսումնավարժական թռիչք իրականացնող հայկական ուղղաթիռի խոցման դեպքի հետ: Ուղղաթիռի խոցվելուց հետո իրավիճակը համեմատաբար լարված է, դրան հաջորդեցին պատասխան հետախուզական գործողություններ, որոնց հակառակորդը փորձում է պատասխան տալ։
– Պատերազմի վերսկսման հնարավորություն տեսնո՞ւմ եք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:
Կարդացեք նաև
20 տարի է ՝Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի հավանականությունն առկա է, սակայն պատերազմի իրական վտանգ չկա։ Ադրբեջանի ղեկավարությունը վստահ չէ, որ կհաղթի, հակառակ դեպքում` պատերազմը վաղուց կսկսեր, նրանք համոզված են, որ պատերազմ սկսելու դեպքում կպարտվեն։
– Այս տարվա ամռանը ադրբեջանցի դիվերսանտներին հաջողվեց ներթափանցել հայկական տարածք։ Ինչպե՞ս դա հնարավոր դարձավ։
Այն տարածքները, որտեղով ներթափանցել էին դիվերսանտները, լեռնային ռելիեֆ ունեն եւ հնարավոր էր այդ տարածքներով ներթափանցում: Այնպես չէ, որ այդ տարածքով հնարավոր չէ ներթափանցումը: Այդ խումբը անցել է սահմանը, մտել գյուղ, երեխան տանը մենակ է եղել, երեխային տարել են, որից հետո հանդիպել են սպային, որը չի էլ մտածել, որ դրանք հնարավոր է ադրբեջանցիներ լինեն: Նրանք տեղանքին լավ ծանոթ են եղել, նրանցից մեկը նույնիսկ տեղացի է եղել, մի քանի անգամ են գյուղ մտել։ Կասկած չկա, որ ձերբակալված դիվերսանտներն Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցներ են եւ հատուկ նպատակներով են ուղարկված եղել։ Դա երեւում է նրանցից առգրավված զենք-զինամթերքից եւ նրանց պատրաստվածությունից:
Մանրամասները կարող եք կարդալ` NEWS.am-ի կայքում