Լրահոս
Օրվա լրահոսը

Ալլա Լևոնյան. «Երեխային կրծքով կերակրելուց հրաժարվելիս կանայք բնությանը դեմ են դուրս գալիս»

Դեկտեմբեր 23,2014 17:45

Հայաստանում կրծքով սնուցումը կարող է տարեկան առնվազն 60 երեխայի կյանք փրկել:

Դեկտեմբերի 23-ին ԿԱՌԼԼԵՎՈՆԻ պատկերասրահում բացվեց «Ես սիրում եմ մայրիկիս կաթիկը» կրծքով կերակրման թեմայով լուսանկարների առաջին ցուցահանդեսը Հայաստանում: Միջոցառման կազմակերպիչներն են Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը, «Մայրիկների ակումբ» հաղորդումը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը:

Ցուցահանդեսը մեկնարկեց մամուլի ասուլիսով: Բանախոսներն էին ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը, միջոցառման նախաձեռնող և հաղորդավար Մերի Ներսիսյանը և երգչուհի, ՅՈՒՆԻՍԵՖԻ-ի բարի կամքի դեսպան Ալլա Լևոնյանը:

Հենրիետ Արենսն իր խոսքում կարևորեց նմանատիպ միջոցառումը. «Վիճակագրության համաձայն`ՀՀ-ում երեխայի կյանքի առաջին վեց ամիսների ընթացքում մայրական կաթով կերակրվում է երեխաների միայն 35 տոկոսը, սա մտահոգիչ ցուցանիշ է: Բացառապես կրծքով կերակրումը պետք է սկսվի երեխայի ծննդյան առաջին իսկ ժամից և տևի նվազագույնը 6 ամիս»:

Երեք երեխաների մայր, երգչուհի Ալլա Լևոնյանը հավելեց. «Երեխային կրծքով կերակրելուց հրաժարվելիս կանայք բնությանը դեմ են դուրս գալիս: Քաղաքական կամ հասարակական գործիչ լինելուց առաջ կինը պետք է մայր լինի»:

Ցուցահանդեսը մեկնարկեց երգչուհի Աննա Մայիլյանի կենդանի կատարումով:

«Ես սիրում եմ մայրիկիս կաթիկը» խորագիրը կրող ցուցահանդեսին ներկայացված էին թեմային առնչվող 40 լուսանկար: Ցուցահանդեսի համար աշխատել են 4 լուսանկարիչներ` Մխիթարյանը, Եվգենյա Էվոյանը, Արև Գրիգորյանը, Անի Կիրակոսյանը: Լուսանկարներն ունեին կից ուղերձներ`սեղմ տեղեկություններ կրծքով կերակրման առաձնահատկությունների մասին:

Ցուցասրահում ներկայացված էր նաև հայտնի լուսանկարիչ Գաբրիել Խանոյանի արխիվային մի լուսանկար` կրծքով կերակրման թեմայով, որն արվել էր 1927թ-ին:

Միջոցառման ընթացքում ամփոփվեց նաև ֆեյսբուքյան մրցույթի արդյունքները: Բոլոր այն մայրիկներն, ովքեր հնարավորություն չէին ունեցել մասնակցելու ցուցահանդեսի լուսանկարահանումներին, իրենց կրծքով կերակրման լուսանկարները ուղարկել էին Մայրիկների ակումբի ֆեյսբուքյան էջին: Միջոցառման ընթացքում հնչեց հաղթող լուսանկարի հեղինակի անունը` Օֆելյա Մակարյան, ում բալիկը ընդամենը 14 օրական էր:
Գարնանը ցուցահանդեսը նախատեսվում է ներկայացնել նաև Հայաստանի բոլոր մարզերում և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. gohar says:

    երգչուհի Աննա Մայիլյան — նւին ինքը Աննա Լեվօնըան

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031