Այսօր քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի տարեվերջյան ասուլիսին լրագրողներից մեկը նախարարից հետաքրքրվեց` կարո՞ղ է նախկին գլխավոր ճարտարապետը, ներկայիս քաղաքաշինության նախարարը 2800- ամյա մայրաքաղաք Երեւանում մի օտարերկրյա զբոսաշրջիկի ցույց տալ 100-ամյա որեւէ շենք, այն դեպքում, երբ դեռ ուրարտական ճարտարապետության տարրերն անցել են հռոմեական ճարտարապետությանը, նույնիսկ գոթական ճարտարապետության մեջ հայկական ճարտարապետության տարրեր կան: «Հավատացեք, ես Ավարայրի ճակատամարտին չեմ մասնակցել»,-հարցին այսպես պատասխանեց Նարեկ Սարգսյանը, ապա փորձեց վերհիշել մայրաքաղաքում 100- ամյա շենքեր, որոնցից՝ Ամիրյան փողոցում գտնվող նախկինում օրիորդաց գիմնազիան, ներկայիս ՀՀԿ գրասենյակը եւ այլն:
Մանրամասները` տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ