Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արտեմ Ասատրյան. «Գնաճը մեզ ավելի շատ է մտահոգում»

Դեկտեմբեր 23,2014 16:30

«Գնաճը մեզ ավելի շատ է մտահոգում, քանի որ ազդեցություն է թողնում խոցելի եւ անապահով խավի վրա եւ այդ առումով մենք շատ կարեւորում ենք, որ գնաճի մակարդակը եւ ցուցանիշը լինի պետական բյուջեի շրջանակներում»,-ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը` այսօր, տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ:

Նախարարն այն հարցին, որ դեռ համակարգում կա կոռուպցիոն ռիսկ եւ  հաշմանդամության կարգը պահպանելու համար դեռեւս 100 դոլարի չափ գումար են պահանջում` պատասխանեց, թե քաղաքացիների իրազեկված չլինելուց է նաեւ այս խնդիրը. «Եթե որեւէ մեկը քաղաքացուն իրեն հասանելիք իրավունքը իրացնելու համար ներկայացնում է իր կողմից շնորհ, քաղաքացին պետք է տեղյակ լինի, որ իրեն հասանելիք իրավունքն է եւ խնդիրների դեպքում զանգահարի 114 թեժ գծին եւ անմիջապես տեղյակ պահի խնդրի մասին: Եղել է, որ ընդամենը քաղաքացին զանգահարել եւ համապատասխան անձը խնդիրը լուծել է»,-ասաց Արտեմ Ասատրյանը:

Նա 2014 թվականը Հայաստանի սոցիալական ոլորտում տեղի ունեցած իրադարձությունները, բարեփոխումները այս տարի համարում է բեկումնային` սոցիալական համակարգերի ստեղծման  ուղղությամբ շատ բարդ տարի` բարեփոխումներ իրականացնելու առումով:

«Սկսեցին առարկայական գործել այն բարեփոխումները, որոնք տարիներ շարունակ գործում էին: Սոցիալական առումով երկխոսության տարի էր, քանի որ այն բարեփոխումները, որոնք իրականացվել էին եւ որոնք 2014 թվականից սկսեցին գործել,  առնչվում էին մեր երկրի տնտեսական, հասարակական կյանքի բարեփոխումներին եւ այդ առումով շատ կարեւոր էր հասարակական արձագանքն ու ընկալումը, որը որ հնարավորություն տվեց մեզ հանրությանը ներկայացնել կատարված բարեփոխումները, արդյունքներին»,- նշեց Արտեմ Ասատրյանը:

Նախարարը ներկայացրեց 2014 թվականին գործած «Էլեկտրոնային կենսաթոշակ համակարգը», որն` ըստ նախարարի, իր հետ բերեց կենսաթոշակների վճարման ամենամսյա գործընթացում մեծ փոփոխություններ` նպաստելով կենսաթոշակային ցուցակների մաքրմանը եւ անճշտությունների վերացմանը: «Շտեմարանների որոշակիությունը հնարավորություն է տվել բեռնաթափել տվյալների բազաները սխալներից եւ նվազագույնի հասցնել առաջիկայում հնարավոր սխալ մուտքագրումները: Կենսաթոշակային համակարգը սոցիալական պաշտպանության ոլորտին ուղղված միջոցների ահռելի բաժին էր կլանում: Սոցիալական պաշտպանության բյուջեին 2014 թվականին հատկացվել էր  360 մլրդ դրամ, որից միայն կենսաթոշակներին 263 մլրդ դրամ, նպաստներին՝ 80 մլրդ դրամ, զբաղվածության ծրագրերին 2.3 մլրդ  դրամ»,-նշեց նախարարը` ավելացնելով, որ այս աշխատանքների արդյունքում է, որ ապահովում է կենսաթոշակների չափերի շարունակական ավելացումը:

Ծրագրային ապահովման եւ խնայողությունների դրական արդյունքներից մեկը Արտեմ Ասատրյանը համարեց մայրության միանվագ նպաստի նոր կարգը, ըստ որի երեխային ծննդյան միանվագ նպաստի չափն ավելացել է, 3-րդ երեխայի դեպքում` այն հասցնելով 1 մլն դրամի: 2014 թվականից սկսած երրորդ եւ չորրորդ երեխայի ծննդյան համար պետության կողմից տրամադրվող 1 մլն դրամից 500 հազար դրամը ընտանիքը ստանում է միանվագ. իսկ մնացած  մասը ձեւավորվում է որպես ընտանեկան դրամագլուխ:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031