«Լրագրողներին ավելի հեշտ է լռեցնել, քան բարիացնել»,-այսօր տարեվերջյան ասուլիսին Չերչիլի հայտնի խոսքերով սկսեց պատասխանել Aravot.am-ի հարցին քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: Իսկ Aravot.am-ը պարոն Սարգսյանից հետաքրքրվեց Կոմիտաս 5ա շենքից. բնակիչները վստահեցնում են, որ հանդիպելով այն ժամանակվա Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հետ, վերջինս խոստացել էր, ինչպես բնակիչներն են պնդել, որ Կոմիտաս 5ա շենքը հարակից 5 հարկանի շենքերից բարձր չի լինելու, հիմա 7 հարկանի է կառուցվել, ինչո՞ւ պարոն Սարգսյանն իր խոստումը չի կատարել:
«Ձեր ասածներն իրականության հետ կապ չունեն: Իրականությունը շատ պարզ է` բնակիչների հետ հանդիպել եմ 2011 թվականին, ունեցել են հաստատված նախագիծ 15 հարկանի շենքի: Իմ անձնական ջանքերով այդ նախագիծը իջեցվել է 7 հարկի, երբեք չեմ ասել, որ հավասար է լինելու կողքի շենքերի հետ: 15 հարկանի շենքն իմ օրոք դարձել է 7 հարկանի»,-ասաց Նարեկ Սարգսյանը:
Ընդ որում բնակիչները նաեւ պնդում են, որ շենքը մի շարք խախտումներով է կառուցվում. բնակիչները նույնիսկ բաց նամակով դիմել էին ՀՀ վարչապետին:
Խախտումների մասին հարցի պատասխանը` տեսանյութում
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Կոմիտաս 5 ա շենքի առնչությամբ հարակից շենքերի բնակիչները բողոքի ակցիաներ կազմակերպեցին, քաղաքացիներ ձերբակալվեցին:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ