Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինը ՀԱՊԿ երկրներին կոչ է արել պաշտպանվել «Իսլամական պետություն»-ից. ТАСС

Դեկտեմբեր 23,2014 15:57

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրներին կոչ է արել զգոն լինել Աֆղանստանից և «Իսլամական պետություն»-ից եկող ահաբեկչական սպառնալիքներից, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Ստեղծված իրավիճակը մտահոգիչ է, այսպես կոչված «Իսլամական պետության» զինված ջոկատներ են հայտնվում, որոնք նպատակ են դրել, որպեսզի Աֆղանստանի որոշ շրջաններ միացնեն այսպես կոչված «Իսլամական խալիֆաթ»-ին», – ասել է Պուտինը դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ՝ ավելացնելով, որ ահաբեկիչները փորձում են ակտիվություն դրսևորել Կենտրոնական Ասիայում:

«Այս պայմաններում ՀԱՊԿ երկրները պետք է պատրաստ լինեն համապատասխան և կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելուն», – ասել է նա և վստահեցրել, որ ուժային կազմակերպության երկրներն այդ խնդիրների լուծման համար իրական հնարավորություններ ունեն:

ՀԱՊԿ գագաթնաժողովին է մասնակցում նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031