Պոլսահայ ականավոր գործիչ, «Ակոս» թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով վերսկսված դատավարությունն ընթանում է անսպասելի զարգացումներով: Այս մասին հայտնող թուրքական «Քամութուրք» լրատվակայքը տեղեկացնում է, Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազության ահաբեկչության և կազմակերպված հանցագործությունների բաժնի դատախազ Գյոքալփ Քյոքչուի իրականացրած վարույթում որպես կասկածյալ ներգրավվել է Տրապիզոնի նախկին ոստիկանապետ Ռեշաթ Ալթայը:
Ստամբուլի արդարադատության պալատ հրավիրված Ալթայն ավելի քան 3 ժամ հարցաքննության է ենթարկվել և ցուցմունք տվել:
Թուրքիայի արդարադատության նախարարությունը որոշում է ընդունել հարցաքննել պետական մի շարք պաշտոնյաների, ովքեր պաշտոնավարելիս են եղել Դինքի սպանության ժամանակ: Նրանց թվում է Ստամբուլի ոստիկանության նախկին պետՋելալեթին Ջերահը, հետախուզության վարչության նախկին պետ Ահմեդ Իլհան Գյուլերը, Ստամբուլի նահանգապետի նախկին տեղակալ Էրգյուն Գյունթերն ու այլք:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում