Լրահոս
Օրվա լրահոսը

Քլունիի կինը Հայոց ցեղասպանությունը ժխտած Փերինչեքի գործում Հայաստանը կներկայացնի ՄԻԵԴ-ում

Դեկտեմբեր 23,2014 14:22

Հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունիի կինը՝ Ամալ Քլունին, հաջորդ ամիս Հայաստանը կներկայացնի Եվրոպայի մարդու իրավունքների դատարանում, հայտնում է «Հորիզոն Ուիքլին»:

Ամալ Ռամզի Ալամուդինը Հայաստանը ներկայացնող փաստաբանն է լինելու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործում, որը լսվելու է ՄԻԵԴ-ի Մեծ պալատում հունվարի 28-ին: Թուրք քաղաքական գործիչ Դողու Փերինչեքը Շվեյցարիայում հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանությունը «միջազգային հանրության տարածած կեղծիքներն են», ինչի համար Շվեյցարիայի դատարանը նրան մեղավոր էր ճանաչել ռասիզմի մեջ: Սակայն Փերինչեքի գործը տեղափոխեց ՄԻԵԴ, որտեղ անցած տարվա դեկտեմբերի 17-ի որոշմամբ ընդունվեց, որ այդ արտահայտությունները համապատասխանում են խոսքի ազատության իրավունքին: Այնուհետև Շվեյցարիան բողոքարկեց գործը, իսկ Հայաստանը դիմեց ՄԻԵԴ որպես երրորդ կողմ ներգրավվելու համար:

Լիբանանում ծնված Քլունին Եվրոպական դատարանի գործերում բավական մեծ փորձ ունի: Նա մասնակցել է մի քանի խոշոր դատավարությունների, ինչպիսիք են Վիքիլիքսի հիմնադիր Ջուլիան Ասանժի պաշտպանությունը, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի գործը, Էլգինի մարմարները Մեծ Բրիտանիայից Հունաստան վերադարձնելու դատը:

 Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031