Հայկական դրամը կարժեւորվի, եթե տեղական արտադրությունը խթանենք եւ արտահանման ծավալները մեծանան: Այսօր «Անալիտիկ» ակումբում այսպիսի կարծիք հայտնեց «Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանը: Նրա խոսքերով, տրանսֆերտները որոնք այդքան դժվարությամբ Հայաստան են գալիս, նույնքան հեշտությամբ դուրս են գալիս, քանի որ տեղական արտադրությունը բավարար չափով զարգացած չէ:
Հարցին, թե արդյոք ներկրողները, որոնք այսօր գործադիր եւ օրենսդիր մարմիններում են ներգրավված, պատրա՞ստ են իրենց տեղը զիջելու տեղական արտադրողներին, պարոն Սաֆարյանը նկատի ունենալով վերջին մեկ ամսվա ընթացքում Ռուսաստանում տեղի ունեցող գործընթացներով պայմանավորված մեր երկրում ստեղծված իրավիճակը՝ ասաց, թե «կյանքը մեզ այնպիսի խնդրի առաջ կանգնեցրեց», որ պահուստային տարադրամները չբավականացրեցին, եւ որպեսզի մենք կարողանանք այդ տարադրամները պահպանենք՝ կառավարությունը պետք է նրանց առաջարկի մեր երկրում բիզնես ծավալել՝ նրանց համար շահեկան պայմաններ ստեղծելով: Վազգեն Սաֆարյանի տվյալներով, Հայաստանում կա 150 հազար հեկտար չմշակվող, ազատ հողատարածք, սակայն հացահատիկը հիմնականում դրսից ենք ներկրում:
Շաքարավազը, խոզի միսը նույնպես ներկրում ենք, այն դեպքում, երբ միության նախագահի համոզմամբ, կարող ենք տեղական արտադրությունը խթանելով այդ ապրանքատեսակներն այստեղ արտադրել: Նույնը թռչնամսի, թռչնակերի արտադրության պարագայում է:
Հարցին, թե ՀՀ կառավարությունն ունի՞ այնքան հեղինակություն, որ կարողանա օլիգարխների վրա ազդեցություն ունենալ, պարոն Սաֆարյանը պատասխանեց, որ Կառավարությունը գործով պետք է ապացուցի ու ձեռք բերի այդ հեղինակությունը:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հարցին ի պատասխան, թե այսօր արդեն ԵՏՄ անդամ երկրների նախագահներն են հույսները կտրել ԵՏՄ-ից և, մասնավորապես Բելոռուսիայի նախագահ Լուկաշենկոն իր գործարարներին կոչ է անում այլ շուկաներ փնտրել՝ «Ռուսաստանի համար նստել ու աղոթելու փոխարեն», ի՞նչ է սպասվում Հայաստանին, պարոն Սաֆարյանն ասաց, որ բելառուս որոշ գործարարների միջոցով այլ երկրներից բերված ապրանքներ են թափանցում ռուսական շուկա եւ այդ պատճառով Ռուսաստանի պաշտոնյաներն այդ պատճառով, որոշակի արգելքներ են դնում:
Վազգեն Սաֆարյանի մեկնաբանություններն առավել մանրամասն՝ տեսանյութում՝
Միության նախագահի համոզմամբ, Լուկաշենկոն իր ժողովրդի համար «շատ կարեւոր պետական-քաղաքական գործիչ է» եւ միակ երկիրն է, որ պետական պարտք չունի:
Aravot.am-ի հարցին, թե իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ինչպիսի՞ նախագահ է իր երկրի համար, Վազգեն Սաֆարյանը պատասխանեց, որ արտաքին քաղաքականության մասով ՀՀ նախագահի քայլերը ճիշտ են, սակայն տնտեսական քաղաքականության մեջ, կարիք կա վերանայելու, մասնավորապես՝ մենաշնորհների հարցը, տնտեսությունը դիվերսիֆիկացնելու, արտահանումը խթանելի դարձնելու, ներկրողներին խթանելու որպեսզի տեղական արտադրությամբ զբաղվելու հարցերում:
Վազգեն Սաֆարյանի տվյալներով, Ռուսաստանում տեղի ունեցող գործընթացների հետեւանքով արտահանման ծավալները 4,8 տոկոսով նվազել են:
Ներմուծմանը փոխարինող տեղական արտադրանք զարգացնի, որպեսզի դրամը չարժեզրկվի Թուրքիա Չինաստան եվրոպական երկրներ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ