Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանի օգնական Զարզանդի գործով անակնկալներ են սպասվում

Դեկտեմբեր 23,2014 13:10
surik xachatryan

Վերաքննիչ դատարանը մերժեց փաստաբան Հայկ Ալումյանի բողոքը՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի խորհրդական Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ համաներման հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու որոշումը վերացնելու պահանջով:

Նախագահող դատավոր Համբարձումյանը հրապարակեց մերժման որոշումը՝ առաջին ատյանի դատարանի որոշումը թողնելով ուժի մեջ:

Հիշեցնենք, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի ժամանակ թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի և Տիգրան Խաչատրյանի արարքներում ինքնապաշտպանության հետևանքով նրանց քրեական պատասխանատվությունից ազատելու որոշումը ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը կայացրել է ՀՀ փաստաբանների պալատի միության նախագահ Ռուբեն Սահակյանի և փաստաբան Մարտին Զիլֆուղարյանի միջնորդության հիման վրա:

Հայկ Ալումյանը մինչեւ դատարանի վճռի հրապարակումը միջնորդեց որպես վկա դատարան հրավիրել Սուրիկ Խաչատրյանին, նրա օգնական Զարզանդ Նիկողոսյանին ու նրա վարորդին: Փաստաբանը վստահեցրեց, որ այդկերպ կկարողանա ապացուցել, որ Զարզանդ Նիկողոսյանն ամենեւին էլ եզակին հոգնակիի հետ շփոթելու խնդիր չունի, այլ իսկապես Բուդաղյանին միայնակ չի ծեծել:

«Իմ հանգուցյալ վստահորդը ծեծի է ենթարկվել ոչ այն պարագաներում, որը նկարագրված է քննիչի որոշման մեջ, ոչ այն շարժառիթներով, որը նկարագրված է քննիչի որոշման մեջ եւ ոչ միայն այն անձի կողմից, որը նշված է քննիչի որոշման մեջ»,- ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանում այսօր ընթացավ Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի բողոքի քննությունը՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի խորհրդական Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ համաներման հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու որոշումը վերացնելու պահանջով:

Բայց դատարանը մերժեց՝ հիմնավորելով, որ Վերաքննիչում ապացույցների հետազոտում չեն իրականացնում:

Անդրադառնալով Զարզանդ Նիկողոսյանի հայտարարությանը, որը վերծանվել է Սուրիկ Խաչատրյանի առանձնատան խոհանոցային զրույցի ձայնագրությունից, թե «Ավոյին հավայի տեղը խփին, մփին, ավտոյից իջացրին» արտահայտությանը, Հայկ Ալումյանն ասաց՝ քննիչն ասում է գնահատել են այդ արտահայտությունը, բա ինչո՞ւ այդ գնահատականը չտեսանք որեւէ որոշման մեջ. «Զարզանդը մեկ այլ խոսակցության մեջ ասում է՝ «Չթողին, բա ես ինչ անեմ»: Հարց է առաջանում՝ էդ ո՞ւմ չթողին: Կամ մեկ այլ խոսակցության մեջ պատմում է՝ էս ով է կողս նստած, ասինք դե շեֆ…: Հարց է առաջանում, շեֆն ո՞վ է, ո՞ւմ են շեֆ ասում, եթե ոչ Սուրիկ Խաչատրյանին»:

Պարոն Ալումյանը Aravot.am-ին ասաց, որ այս գործով իրենք դեռ շատ անակնկալներ են պատրաստել:

Մանրամասներն ավելի ուշ

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. մոսո says:

    Այսինքն՝ ավտոյի մեջ զարզանդը մենակ ծեծում էր Ավոյին իսկ լիսկան ու մյուսը բերանը ջուր առած նայում էին, կամ քնած էին հանգիստ ու խաբար չէին — վայ գետինը մտնեք ձեր չտեսնված ու չլսված անամոթ հայկական ստերով!

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Մարդասպանն ու խուժանը կործանում է Սյունիքը. իբր թե հանքային ու գետային (հէկ-ային) տեռորիզմը քիչ է:

    Իսկ Հայաստանի դատարանները քաղաքակա՛ն թատրոններ են. դրա համար նույնիսկ հայերն արդեն Հայաստանում էլ չեն ներդրում:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031