Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Հարությունյան. «Թվում է՝ Հայաստանում գտել են բանաձեւը, թե ինչպես շփվել Եվրամիության հետ»

Դեկտեմբեր 23,2014 13:01

«2014 թվականը շրջադարձային տարի էր»,- այսօր՝ դեկտեմբերի 23-ին, «Փաստարկ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփելով տարին հայտարարեց «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:

Նա նշեց, որ 2014 թվականին սկսվեց երկրորդ սառը պատերազմը, եւ ի տարբերություն նախորդի, այս սառը պատերազմի առանձնահատկությունը ծայրահեղականության աճն է. «Ծայրահեղականությունն այսօր Մերձավոր Արեւելքում է, Ուկրաինայում է: Պատահական չէ, որ ուկրաինացի ծայրահեղականներն իրենց անվանում են քրիստոնյա թալիբներ, եւ բացի գործողություներ կատարելուց՝ նրանք նաեւ թալանում են քրիստոնեական արժեքները: Սա նշանակում է, որ մենք պետք է շատ աչալուրջ լինենք»:

Գագիկ Հարությունյանի խոսքերով՝ Հայաստանը պետք է աչալուրջ լինի նաեւ իր հարեւանների հարցում, քանի որ Ադրբեջանում Իսլամական պետության զինյալներն են հավաքագրվում եւ ուղարկվում Իսլամական պետություն: Նա նկատեց, որ ծայրահեղականները, որպես կանոն, ի հայտ են գալիս հեղափոխությունների արդյունքում. «Այսօր շատ են խոսակցությունները, որ Ադրբեջանում նախապատրաստվում է գունավոր հեղափոխություն: Սա նշանակում է, որ հեղափոխության արդյունքում իշխանության կգան ոչ թե ժողովրդավարները, այլ ծայրահեղականները, ինչպես դա եղավ Մերձավոր Արեւելքում»:

Պարոն Հարությունյանը վտանգավոր է համարում Թուրքիայի միջուկային ծրագիրը, քանի որ Թուրքիան երբեւէ որեւէ ազգ ոչնչացնելու համար բարդույթ չի ունեցել: Գագիկ Հարությունյանի խոսքերով՝ պետք է պաշտպանել Ալիեւի եւ Էրդողանի վարչակարգերը, քան այն ուժերին, որոնք ցանկանում են փոխարինել նրանց:

Անդրադառնալով Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միություն անդամակցությանը՝ պարոն Հարությունյանը նշեց, որ առանց միջուկային վահանի Հայաստանի համար շատ դժվար կլինի զսպել իր հարեւանների նկրտումները. «Այնպես չէ, որ մենք կարող էինք մնալ չակերտավոր անկախ եւ հարաբերություններ ստեղծել ե՛ւ Եվրամիության, ե՛ւ Ռուսաստանի հետ: Նայելով Ուկրաինային կարելի է ասել, որ այդ սխեման չի գործում: Սա, անշուշտ, ճիշտ որոշում էր եւ ինչ-որ չափով բարձրացրեց մեր անվտանգության աստիճանը»:

Նա հավելեց, որ իրեն թվում է, որ Եվրամիությունն ավելի խոհեմ է մոտենում ուկրաինական խնդրին: Ըստ Գագիկ Հարությունյանի՝ խնդիրն ավարտվելու է կողմերի փոխզիջումով: Նա հույս հայտնեց, որ այդ գործընթացի արդյունքում ԵՄ-ն կփափկեցնի Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցները. «Մտնելով ԵՏՄ մեր բաժնետոմսերը եվրոպացիների աչքերում ավելացել են, այսինքն՝ թվում է՝ Հայաստանում գտել են բանաձեւը, թե ինչպես շփվել Եվրամիության հետ: Ինձ թվում է՝ Հայաստանը իր այս մոտեցմամբ կարեւոր դեր կարող է կատարել Եվրասիական տնտեսական միության համար»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    «Նորավանք» հիմնադրամն ու իր տնօրեն Գագիկ Հարությունյանը ռուսական ագենտներ չե՞ն: Ես այս 2-ին լուրջ չեմ ընդունում:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031