ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի ԱԱԾ աշխատակցի օրվա առթիվ ելույթը բուռն արձագանք է գտել քաղաքական դաշտում՝ արժանանալով ընդդիմադիր գործիչների քննադատությանը։
Հիշեցնենք, որ ԱԱԾ տնօրենը «մի շարք գործիչների» կոչ է արել զերծ մնալ ապստամբությունների, իշխանություններին ուժով հեռացնելու անպատասխանատու կոչերից. «Մերօրյա որոշ գործիչներ փորձում են հանրության մի մասը կրկին ներքաշել արկածախնդրության հորձանուտ, հնչեցնում են ապստամբությունների, իշխանություններին ուժով տապալելու անպատասխանատու կոչեր»,- ասել է Գ.Հակոբյանը՝ հավելելով, որ «ԱԱԾ մարմինները չեն պատրաստվում որպես կողմնակի դիտորդ հետեւել այս ամենին, եւ միջոցներ են ձեռնարկելու հանրապետության սահմանադրական կարգի խախտմանն ուղղված հակաօրինական ցանկացած դրսեւորում վճռականորեն կանխելու համար»։
Գորիկ Հակոբյանի ելույթից այդպես էլ անհասկանալի մնաց, թե ում են ուղղված այս խոսքերը։ Համենայն դեպս, ԱԱԾ տնօրենը ճիշտ կաներ, եթե անանուն քննադատության փոխարեն կոնկրետ մատնանշեր, թե որո՞նք են «մի շարք գործիչները», որ ապստամբության, իշխանություններին ուժով տապալելու կոչեր են հնչեցնում, սահմանադրական կարգի խախտմանն ուղղված հակաօրինական գործողություններ նախապատրաստում։ Այլապես, «սիրուն չի ստացվում», եւ այս խոսքերն ավելի շուտ հիշեցնում են մերկապարանոց հայտարարություններ։ Առավել եւս, երբ վերջին շրջանի հանրահավաքների ժամանակ չեն հնչել այնպիսի արտահայտություններ, որոնք տեղիք կտային նման եզրակացությունների (թեեւ, մյուս կողմից նկատենք, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը թույլ է տալիս դիմել ապստամբության՝ որպես վերջին միջոցի, ընդդեմ բռնությունների ու ճնշումների, ուստի՝ ապստամբության կոչերն արդարացված են միջազգային փաստաթղթերում):՜
Իրականում, ակնհայտ է, որ ԱԱԾ տնօրենը որոշել է սպասվող ներքաղաքական իրադարձություններից առաջ ուղղակի «աչք վախեցնել»:
Արման ԳԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում
Վախեցած եմ , վախեցած եմ, մենակ քեզանից ու սերժից չէ, որձահայից առհասարակ, որ ջրի երեսին է :Հնարավոր չէ, ապահովել իմ խաղաղ հեռացումը և հայափրկությունը:Ախր չեմ վախենում, սարսափում եմ: