Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մակարյան. «Դրամի փոխարժեքի կարգավորումը ժամանակավոր բնույթ ունի»

Դեկտեմբեր 23,2014 12:50

Կենտրոնական բանկը իր կեցվածքով խաբուսիկ իրավիճակ ստեղծեց վերջին օրերին: Այսօր «Հայացք» ակումբում անդրադառնալով դոլար-դրամ փոխարժեքի տատանումները կարգավորելու պարագայում կենտրոնական բանկի վարած քաղաքականությանը նշեց գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Պրն Մակարյանի խոսքով՝ պետական համապատասխան կառույցները ոչ մի քայլ չկատարեցին գնաճը զսպելու համար. «Բոլորը ձեռքները լվացին եւ համարեցին, որ գնաճի պրոբլեմը միայն կենտրոնական բանկի խնդիրն է: Այդ սոցիալական պրոբլեմը կոտրվեց ամբողջ հասարակության եւ բիզնեսի գլխին»:

Գագիկ Մակարյանը նաեւ վստահեցնում է, որ դրամի փոխարժեքի կարգավորումը ժամանակավոր  բնույթ ունի, իսկ 2015 թվականին ռուսական ռուբլին կգտնվի ներքին հոգեվարքի մեջ. «Ռուսական ռուբլին դոլարի նկատմամբ հազիվ 40-45 ռուբլու մակարդակի վրա կանգնեցվի, որի դեպքում հայկական դրամը երբեք չի իջեցվի 410 դրամի եւ կմնա 430-440 դրամի մակարդակի վրա»:

«Ես միշտ ասել եմ, անկախ նրանից, թե մենք ԵՏՄ կազմում ենք, թե ոչ, մենք կախված են ռուսական տնտեսությունից, եւ եթե ռուբլու հետ պատմություն չլիներ, մենք, կարող է, այս իրավիճակում չհայտնվեինք: Ռուսաստանը զսպեց իր գները, եւ դա միանգամից բացասական ազդեց մեր արտահանման ծավալների վրա: Նաեւ ռուբլու ինֆլյացիան ազդեց մեր տրանսֆերտների վրա»,-նկատեց պրն Մակարյանը:

Պրն Մակարյանի խոսքով՝ այս իրավիճակում չերևաց հայկական բանկերի ուժեղությունը. «Հիմա ինչ-որ բանկերի կառավարիչներ հրաժարական են տվել, եւ սա նշանակում է, որ բանկիրները իրենց հոգեբանությամբ այնքան էլ կատարյալ չեն, ինչպես միշտ ներկայացվել են: Եվ եթե բանկային համակարգը տնտեսության կողքին չկանգնեց, տնտեսությունը չի կարողանա առողջանալ»:

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031