Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Գագիկ Մակարյան. «Կառավարությունը 2015 թվականին իր տնտեսական թիմը պետք է վերանայի»

Դեկտեմբեր 23,2014 12:35

Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն այսօր «Հայացք» ակումբում, անփոփելով անցնող տնտեսական տարին, նշեց, որ օրենսդրական առումով նոր կառավարությունը բավականին լավ օրենքներ ընդունեց 2014 թվականին՝ հատկապես փոքր բիզնեսը զարգացնելու համար: Պրն Մակարյանի խոսքով՝ 2015 թվականի ընթացքում պետք է էականորեն նպաստել, որպեսզի ընտանեկան բիզնեսը նույնպես զարգանա. «Այս կերպ կխթանվի զբաղվածությունը, աղքատության հաղթահարման հնարավորություններ կստեղծվեն: Ընտանեկան բիզնեսի մասին, ցավոք սրտի, ավելի շատ մենք ենք խոսում, քան պետական մարմինները»:

Պրն Մակարյանը իր խոսքում նշեց, որ 2014 թվականին հնարավոր չեղավ կրճատել աղքատությունը, այն մնաց նույն ցուցանիշի վրա, իսկ վերջին իրադարձությունները դրա մակարդակը ավելի բարձրացրին. «Գործազրկության տեմպերը նույնպես չեն նվազել, ընդհակառակը, հաջորդ տարի կավելանա: Արտահանումը նույնպես նվազեց: Երբ ԱՎԾ-ն գնահատի այս տարվա արտահանման ծավալները, կարծում եմ, 8-8.5 տոկոսի սահմաններում այն կլինի»:

Պրն Մակարյանը նաեւ նշեց, որ նվազել է ձեռնարկությունների ակտիվ կապիտալը, քանի որ ներմուծողները գնաճի պատճառով էական գումարներ են կորցրել: Պատճառներից մյուսն էլ այն է, որ արտահանողների մեծ մասը տուժել են. «Պահածո արտահանողները 15-20 տոկոսով են տուժել, իսկ կոնյակ արտահանողները՝ մինչեւ 60 տոկոս»: Կապիտալի նվազման մյուս պատճառն էլ՝ հասարակության գնողունակության անկումն է եւ տրանսֆերտների ծավալների նվազումը:

Վերը նշվածներն ամփոփելով, Գագիկ Մակարյանն ասաց, որ եկել է կարեւոր եզրակացության. «Այս ֆորս մաժորային իրավիճակը ցույց տվեց, որ նոր կառավարությունը, իհարկե, նախկին կառավարության համեմատ ավելի գործնական, ավելի պրակտիկ գիտելիքներով թիմ ունի, սակայն չունի տնտեսագետների ուժեղ թիմ, որը կկարողանար գնահատել եւ կանխարգելել այս երեւույթները: Կառավարությունում, Ազգային Ժողովում չկան ճանաչված տնտեսագետներ, բոլոր պաշտոնյաները, լավագույն դեպքում, ֆինանսիստներ, նրանք տեսական եւ գործնական գիտելիքներ չունեն: Եթե Ազգային Ժողովում կան տնտեսագետներ, ապա նրանք Հանրապետական Կուսակցությունից դուրս են, կրում են օպոզիացիա անունը, եւ դուրս են մնացել կառավարման համակարգից»:

Այս ֆորս մաժորային իրավիճակում, ըստ պրն Մակարյանի, կառավարությունը վստահեց կենտրոնական բանկին, որն իր գործելակերպով առաջացրեց քաոս. «Կառավարությունը 2015 թվականին իր տնտեսական թիմը պետք է վերանայի, եւ պետք է իմանա, որ ֆորս մաժորային իրավիճակները նորից կլինեն»:

Պրն Մակարյանի ներկայացմամբ՝ 2014 թվականին անհավասար մրցակցության դեմ պայքարի դեպքում էական հաջողությունները շատ քիչ են եղել. «Կոռուպցիայի մակարդակը չի նվազել, ստվերը չի նվազել: Սակայն ստեղծվել են նախադրյալներ, որոնք կարող են շտկել իրավիճակը՝ փոքր բիզնեսի զարգացում, ներդրումների ավելացում»:

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031