ԽՍՀՄ խնայբանկում իրենց ավանդները վստահած տարեցներից շատերը վաղուց ավանդել են իրենց հոգիները՝ այդպես էլ չիմանալով, որ իրենց ավանդները մի օր վերադարձվելու են։ Նրանք, ովքեր ողջ են մնացել, այնպես չէ, որ այդ մտքից խանդավառված են, քանի որ տարիքի բերումով այնքան էլ լավ չեն պատկերացնում իրականությունը։ Բանն այն է, որ ըստ «ՀՀ 2014 թ. պետական բյուջեի մասին օրենքի»՝ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների՝ մինչև 1929-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անդամների ավանդները պետությունը փոխհատուցում է՝ սահմանված կարգով։
Մինչև 1929թ. ծնված՝ նշանակում է, որ փոխհատուցում ստանալու ենթակա «ամենաերիտասարդ» տարեցը պետք է լինի առնվազն 85 տարեկան։
Նրանք, ովքեր 85 տարեկանը սահմանել են՝ որպես ավանդի փոխհատուցում ստանալու նվազագույն տարիք, հավանաբար, չեն տառապում Ալցհեյմերի հիվանդությամբ, չունեն երակների լայնացում, չունեն օստեոխոնդրոզ ու սրտի առիթմիա։ Եվ կամ օրվա մեջ ձեռքը մի քանի անգամ չեն մեկնում կատվախոտի թուրմի սրվակին՝ դասական 30 կաթիլն ընդունելու։ Հակառակ դեպքում՝ երբևէ իրենց հարց կտային. «Տեսնես, որքա՞ն կապրեմ ես»։
Իսկ այդ հարցի պատասխանը գտնելու համար կարելի է մտնել համացանց ու պարզել, որ Հայաստանում կյանքի միջին տևողությունը 73,9 տարի է։ Այսինքն՝ եթե փոխհատուցում են 1929-ի ծնվածների խնայողությունները, ապա շատ հեշտ է հաշվել՝ 1929 + 73, ստացվում է 2002: Հետևաբար, 1929 թվականին ծնվածների մեծ մասը… դե, ինչպես ասեմ, որ շատ ուղիղ չհնչի… արդեն չկան ընտրողների ցուցակում։ Եվ ոչ էլ անգամ թոշակառուների ցուցակում։ Թեև Հայաստանում մահանալ՝ դեռ չի նշանակում՝ զրկվել ընտրելու հնարավորությունից և կամ թոշակ չստանալ։
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում
Մահացել են, բայց թոռներին թողել են, որ տեսնեն ձեր գլոբալ մահը:Թուրքիայից հատուցում եք ուզում, իսկ ձեր ծնողների, պապերի ավանդներն ինչու* չեք ուզում:Ումի*ց ուզեք:Չկա*ն:Ուրեմն բարի կործանում: