Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ բնապահպանության նախարարության իրականացրած ստուգումների, շրջայցերի ընթացքում բացահայտվել և հաշվարկվել է 62.52 մլն.դր շրջակա միջավայրին հասցված վնաս

Դեկտեմբեր 23,2014 11:36

ՀՀ բնապահպանության նախարարության՝ 15-20.12.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.95 մլն.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 26 որոշում և հաշվարկվել է 62.52  մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես՝ Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման  գործերի քննության արդյունքում 12 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 600.0 հազ.դր. ընդհանուր  գումարի վարչական տուգանքի որոշումներ:

Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման գործերի քննության արդյունքում երեք ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 150.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երեք որոշում  և հաշվարկվել է 767.25 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Երևանի տարածքային ստորաբաժանման կողմից մեկ տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված ջրերի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է  200.0  հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 61.68  մլն դր գումարի  շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված  փայտանյութի ապօրինի տեղափոխման

գործերի քննության արդյունքում տասը ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 1.0 մլն.դր ընդհանուր  գումարի վարչական տուգանքի 10 որոշում:

Կենսաբազմազանության, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի,  Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված համատեղ շրջայցերի ընթացքում առգրավված տիրազուրկ  87 հատ  «սիգ» տեսակի և 301 հատ «կարաս» տեսակի  ձուկն օրենքով  սահմանված կարգով հանձնվել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ և Երևանի լսողական  խանգարումներ ունեցող երեխաների հատուկ  կրթահամալիր: Առգրավվել է նաև 73 հատ տիրազուրկ ձկնորսական ցանց, 7 հատ խեցգետնորսիչ և 3 թարպ:

Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցի ընթացքում հայտնաբերած ձկան ապօրինի որսի համար հաշվարկվել է 72.0 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Երևանի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավված տիրազուրկ  53 հատ «սիգ» տեսակի ձուկն օրենքով  սահմանված կարգով հանձնվել է Երևանի լսողական  խանգարումներ ունեցող երեխաների հատուկ  կրթահամալիր:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 1,87 մլն.դր. գումար:

ՀՀ բնապահպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031