Կարելի՞ է ասել, որ ոչ իշխանական եռյակը փոխել է մարտավարությունը, եւ ընդդիմադիրներն իշխանության դեմ պայքարի շրջանակներում ապագայում նոր հյուրանոցներ ու ռեստորաններ կբացեն։ «Նախ, պարոն Ծառուկյանի ներդրումներով հյուրանոցի բացումը ողջունելի է»,- հարցին ի պատասխան ասաց եռյակի անդամ՝ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ բացատրելով. «Որովհետեւ այդտեղ ոչ միայն պարոն Ծառուկյանի ներդրումը կա, այլեւ արտասահմանից ներդրումներ։ Երկրորդ՝ ցանկացած պարագայում չեմ կարծում, որ մենք փոխել ենք մարտավարությունը, եւ նմանատիպ հյուրանոցներ, որպեսզի մեծ ծավալով կարողանան աշխատել, պետք է երկիրն այնպիսին լինի, որ գրավիչ լինի զբոսաշրջիկների համար, եւ երկրի ներսում այնպիսի վիճակ լինի, որպեսզի մեր քաղաքացիներն էլ կարողանան օգտվել այդպիսի հյուրանոցներից»։
Եթե մարտավարություն չի փոխվել, ու եռյակը «զադնի» չի դրել, չե՞ք կարծում, որ վերջերս ստեղծված նպաստավոր պայմանները, մասնավորապես, բռնություններն ու ֆինանսական շուկայի քաոսից առաջացած աննախադեպ գնաճն ամենահարմար ժամանակն էին շարժումը վերսկսելու եւ ժողովրդին փողոց հանելու համար։ «Որոշակիորեն կարող էր ավելի հարմար հիմա լինել, բայց, կարծում եմ՝ հունվար-փետրվարին ամենահարմար պահը կլինի, եւ հետո, գործընթացներն այնպիսին են, որ որոշակի հասունացում են պահանջում։ Ես կարծում եմ, որ այդ հասունացումը մոտ է»,- ասաց Մարտիրոսյանը՝ նկատելով, որ իշխանությունն ինքն էլ հասկանում է, որ իշխանափոխությունը մոտ է։
Որպես ապացույց, Մարտիրոսյանն անդրադարձավ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի շաբաթ օրվա հայտարարությանը, որ ԱԱԾ-ն «վճռականորեն կանխելու է» սահմանադրական կարգի խախտմանն ուղղված հակաօրինական ցանկացած դրսեւորում։ Արմեն Մարտիրոսյանը հիշում է, որ մեր նորանկախ պատմության ընթացքում նախադեպ չի եղել, որ ԱԱԾ պետը նման հայտարարությամբ հանդես գա. «Ուրեմն հիմա տեսնում են նման հայտարարության անհրաժեշտություն, իշխանությունն ինքն էլ հասկանում է, որ ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակն առավել է սրում իրավիճակը, եւ մեզանից շատ հիմա իրենք են իշխանափոխության սպասում»։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
Ընդիմություն ունենալ չեք կարող, որովհետև ոչ նավում եք, ոչ ծովում, ինքնաթիռից էլ ,,ռումբեր,, են թափվում գլխներիդ:Ափին էլ ժանտախտ է: