2015 թվականի հունվարի 20-ին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հրավիրելու է ոչ իշխանական քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների և շարժումների խորհրդաժողով: Քննարկվելու է երկրում ստեղծված քաղաքական, տնտեսական բարդ վիճակը: Սա խորհրդակցական բնույթի միջոցառում է, որի նպատակն է՝ վերլուծել, ամփոփել արդեն իսկ կատարված ծավալուն աշխատանքը, քննարկել հետագա անելիքներն ու քայլերը:
Մեզ համար կարևոր են քաղաքական և հասարակական շրջանակների ներկայացուցիչների տեսակետներն ու մոտեցումները: Մենք կարևորում ենք, որ յուրաքանչյուրի փաստարկված առաջարկն ու տեսակետը տեղ գտնեն ընդհանուր որոշումների կայացման գործում: Ուզում եմ ընդգծել նաև, որ սա ոչ թե ԲՀԿ միջոցառումն է, այլ՝ Գագիկ Ծառուկյանի անձնական նախաձեռնությունը: Գիտակցելով, որ երկրի համար կենսական կարևորություն ունեցող հարցերի քննարկումն ու որոշումների ընդունումը չպետք է սահմանափակվեն նեղ կուսակցական ձևաչափով, մենք իրոք կարևորում ենք մեր քաղաքական գործընկերների ու երկրի խնդիրներով մտահոգ քաղաքական ուժերի ու հասարակական ակտիվ շրջանակների տեսակետներն ու շահագրգիռ մասնակցությունը:
Իվետա Տոնոյան
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ
Ակուլան ծովում
Ինչի*ց է դողում:
Հետաքրքիր է, թե ինչ եք քննարկելու, երբ երկիրը վաղուց է փլուզվել…???
Թե քննարկումները ձգելով հասցնելու եք 2017-18 թիվ…???
Ժողովուրդը քաղցած է և ամեն օր սնվել է ուզում, իսկ դուք իշխանահաճո խորհրդաժողովներով ժամանակ եք ձգում ….
Ջորը վաղուց է կամրջից բարձրացել, ժամանակ չկա …!!!