ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի ծրագրային ելույթն ԱԱԾ աշխատողի մասնագիտական տոնին բավական էր հասկանալու համար, որ իրավապահները հակված են կամ առաջադրանք ունեն հովանավորելու ծեծող բրիգադները։ Ասելով, որ ԱԱԾ-ն «վճռականորեն կանխելու է» սահմանադրական կարգի խախտմանն ուղղված հակաօրինական ցանկացած դրսեւորում, Գորիկ Հակոբյանը ոչ թե Երեւանում օրը ցերեկով տեղի ունեցող ահաբեկչությունները նկատի ուներ, այլ հենց «քֆուրը»։ «Մերօրյա որոշ գործիչներ փորձում են հանրության մի մասը կրկին ներքաշել արկածախնդրության հորձանուտ, հնչեցնեմ են ապստամբությունների, իշխանություններին ուժով տապալելու անպատասխանատու կոչեր… Մեր կողմից կձեռնարկվեն անհրաժեշտ բոլոր միջոցները՝ հանրապետության սահմանադրական կարգի խախտմանն ուղղված հակաօրինական ցանկացած դրսեւորում վճռականորեն կանխելու համար»,- նախազգուշացրել է ԱԱԾ տնօրենը բոլոր դժգոհներին։ Իսկ դժգոհությունը կամ, ավելի պատկերավոր ասած, «քֆուրը» այս օրերին գերիշխող տրամադրությունն է։ Այն արտահայտվում է ազատամարտիկների կերուխումի ժամանակ, ընդդիմադիր պատգամավորների ելույթներում, ակտիվիստների բողոքի ակցիաների ժամանակ, մթերային խանութներում, երբ միջին վիճակագրական հայը ծանոթանում է դեպի վեր թռչող գներին։ Եվ ի՞նչ է նրան մնում անել։ Միայն հայհոյել։ Իրավիճակ փոխելու այլ լծակներ նա չունի։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում