ՀՀ ոստիկանությունից տրամադրված տվյալների համաձայն՝ այս տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ տեսախցիկների եւ արագաչափերի կողմից արձանագրված ճանապարհատրանսպորտային երթեւեկության կանոնների խախտման վերաբերյալ կայացվել է մեկ միլիոն 128 հազար 955 որոշում, որոնց վերաբերյալ ծանուցումները ուղարկվել են համապատասխան վարորդներին։ Այսինքն՝ տեսանկարահանող սարքերը եւ արագաչափերն օրական նվազագույնը 3 հազար 380 խախտում են արձանագրել։ Այսինքն՝ «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ը ՀՀ քաղաքացիներից օրական ՆՎԱԶԱԳՈՒՅՆԸ մոտ 17 մլն դրամ է գրպանում։
Եթե այդ խախտումների թիվը նվազագույն հինգ հազար դրամով հաշվենք, ապա ստացվում է, որ դեկտեմբերի 1-ի դրությամբ տեսանկարահանող սարքերի եւ արագաչափերի միջոցով վարորդներից հավաքագրվել է 5 միլիարդ 644 միլիոն 775 հազար դրամ։ Սա կրկնում ենք՝ նվազագույնը, սակայն կասկածից վեր է, որ վարորդներից հավաքագրված գումարը շատ ավելի մեծ է:
Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Անցեք ֆայտոնի, թող խոտն էլ թանկացնի մոշ քաղելու մասնագետը: