Ներքաղաքական կյանքի նոր փուլ ենք թեւակոխում, եւ իշխանությունը գործի է դրել բռնության մեքենան։ Ընդ որում` ծեծերը, ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանի եւ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի հայտարարությունները համադրելով՝ կարող ենք եզրակացնել, որ բռնությունների մեքենան պատրաստության վիճակի է բերված ամբողջ ճակատով. կրիմինալ, օլիգարխներ, իրավապահ մարմիններ։ Իսկ թե ինչո՞ւ է նման գործողության համար ընտրվել հենց այս ժամանակաշրջանը՝
կարծում ենք հասկանալի է. Սերժ Սարգսյանը համբերատար սպասել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պրոցեսի ավարտին, որից հետո անցել է հակահարվածներ տալու։ Վերջին մեկ տարվա ընթացքում Սերժ Սարգսյանը հանդուրժող էր, քան երբեւէ։ Նա իջել էր ջրի հատակը, մինչեւ անցնեն ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը սպառնացող բոլոր վտանգները։ Իսկ հիմա իրեն ազատ է զգում եւ սկսել է ինտեգրվել Եվրասիական տնտեսական միության մթնոլորտին։ Ի վերջո, ԵՏՄ բոլոր երկրներում առաջին դեմքին բան ասողները խստորեն պատժվում են։ Հիմա Սերժ Սարգսյանը ծեծի է ենթարկում բոլոր նրանց, ովքեր, իր կարծիքով, անձնական բնույթի վիրավորանքներ են հասցրել իրեն։ Բայց սա ընդամենը պատրվակ է. հաջորդ պահին, ցանկացած բռնակալի նման, Սարգսյանը կսկսի որպես անձնական վիրավորանք գնահատել իրեն ուղղված ցանկացած քաղաքական մեղադրանք, քննադատական ելույթ, իր իշխանության օրինականությունը կասկածի տակ դնող ցանկացած դրսեւորում։ Հիմա բռնությունը արտահայտվում է ծեծելով, այսպես զարգանալու դեպքում՝ շուտով քաղաքական սպանությունների նոր ալիքի ականատեսը կդառնանք:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում
Սերժ, քեզ ով կարա անձնական բնույթի հայհոյանք հասցնի:Ախր հեչ համապատասխան մեկը չկա, ու*մ հայհոյեն:Այդ պարագայում պետք է ասեն,,վայ քո …քեզ… չհայհոյանքեմ:Միակ հայհոյանքն է`Չհայհոյանքեմ:Դա իմ հայհոյանքն էր բաց և փակ լսարանների համար, մենախոսության ժամանակ անգամ: