Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ավելորդությունը ՀԱՊԿ-ում. «Ժամանակ»

Դեկտեմբեր 23,2014 10:37

Մոսկվայում երեկ տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների, պաշտպանության նախարարների և ԱԱԽ քարտուղարների հավաքը, որի ընթացքում քննարկվող խնդիրներից է եղել նաև ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին քաղաքականությունների համադրումը:

Հայաստանի մասով այս կետն, անշուշտ, վաղուց է, այսպես ասած, «մրցակցությունից» դուրս, քանի որ Հայաստանն իր արտաքին քաղաքականությունը վաղուց ի վեր համադրում է ՌԴ արտաքին քաղաքականությանը, կամ մեղմ ասած` համադրում է: Հայաստանի մասնակցությունն այդ քննարկումներին կարող էր իմաստավորված լինել այն դեպքում, երբ բարձրացվեր խնդիրը այլ պետությունների քաղաքականությունը Հայաստանի հետ համադրելու կտրվածքով:

Հայաստանի արտգործնախարարության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ նման տեղեկություններ չկան` կապված այն բանի հետ, որ Հայաստանի արտգործնախարարը բարձրացրել է նման հարց: Ամենայն հավանականությամբ Էդվարդ Նալբանդյանը լռել է այնպես, ինչպես միշտ է լռել: Մինչդեռ այս մասով Հայաստանը խոսելու, իհարկե, շատ բան ունի:

Խնդիրն այն է, որ ՀԱՊԿ անդամ առնվազն երկու պետություններ հանդես են բերում արտաքին քաղաքականության ասպարեզում ակնհայտորեն հակահայկական դրսևորումներ:

 

 Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031