Լրահոս
Օրվա լրահոսը

«Բախտագուշակի որդուն ծանր պատիժ էր հասնում». կանանց իրավունքների պաշտպան. (Տեսանյութ)

Դեկտեմբեր 22,2014 22:24

Բախտագուշակ Վարսիկի խոշտանգված հարսի իրավունքներով զբաղվող Կանանց ռեսուրսային կենտրոնի ղեկավար Լարա Ահարոնյանի համոզմամբ, բավականին շատ հիմքեր կային բախտագուշակի որդուն ծանր պատժի ենթարկելու համար:

Հիշեցնենք, որ բախտագուշակի նախկին հարսին խոշտանգելու գործով Գավառի դատարանն այսօր որոշեց բախտագուշակի որդուն՝ մեղադրյալ Սարգիս Հակոբյանին,  ազատել պատիժը կրելուց:

«Ակնկալիքս այն էր, որ արդար ձեւով բռնարարը ստանար իր պատիժը, որ հստակ պատգամ լիներ հասարակությանը, որ ընտանեկան բռնությունն ընդունելի չէ: Այդպես չեղավ, այս դատավճռում չտեսա դա»,- ասաց Լարա Ահարոնյանը:

Ըստ նրա, սա միակ դեպքը չէ, վերջին շրջանում ընտանեկան բռնության շատ դեպքեր են կոծկվում. «Սա արդեն վտանգավոր բան է ցույց տալիս, երբ փակ դռան հետեւում է տեղի ունենում բռնությունը, երբ դժվար է ականատեսներ բերել, կինն ինչպե՞ս ցույց տա դատարանում, որ իրեն սպառնացել ու խոշտանգել են, դրա համար չենք կարողանում ընտանեկան բռնության դեպքերը դիտարկել սովորական բռնության դեպքերի պես: Որովհետեւ սովորական բռնության դեպքերի ժամանակ փողոցում գոնե ականատեսներ են լինում, գտնվում են մարդիկ, որոնք ցուցմունք են տալիս, իսկ ընտանեկան բռնության դեպքում ոչ մեկ չի ուզում խոսել, հարեւանները վախենում են դրա մասին խոսել»:

Ըստ նրա, տղամարդկանց տնտեսական կայունությունը նպաստում է, որ Հայաստանում ընտանեկան բռնություններով դատական գործերում տղամարդիկ հաղթեն:

Մանրամասները՝ տեսանյութում

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031