Լրահոս
Օրվա լրահոսը

Սիսիանի Լծեն գյուղի բնակչին գնաճը չի մտահոգում. (Տեսանյութ)

Դեկտեմբեր 22,2014 20:25

Մինչդեռ Կապանում եւ Սյունիքի մարզի մյուս քաղաքներում բնակիչները մտահոգված են  առաջին անհրաժեշտության ապրանքների գների  թանկացումներից եւ մտադիր են Նոր տարին դիմավորել հասարակ սեղանի շուրջ, ապա գյուղի բնակիչները վստահեցնում են, որ ո’չ թանկացումները, ո’չ էժանացումները  գյուղական բնակավայրերում չեն զգում:

Սիսիանի տարածաշրջանի հեռավոր Լծեն գյուղի բնակիչներից մեկը մեզ հետ ունեցած զրույցում անկեղծացավ, որ իրեն ընդհանրապես չի հուզում գնաճը, ասում է` առաջին անհրաժեշտության բոլոր ապրանքներն ինքն իր գյուղական տնտեսությունում  է ստեղծում եւ այս Նոր տարին էլ պատրաստվում է  ճոխ սեղանի շուրջ նշել` իր իսկ ստեղծած գյուղական բարիքներով:

«Ոչ էժանացումն ենք զգում, ոչ էլ` թանկացումը: Քաղաքի խանութներում ապրանքները թանկանան-չթանկանան  գյուղական արտադրության ապրանքները մեկ է չեն թանկանում: Միսը 2000 դրամ է մեզ մոտ, պանիրը 1500 դրամ, կաթը 150 դրամ, խնձորը 150-200 դրամ»:

Մանրամասները` տեսանյութում

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031