Լրահոս
Օրվա լրահոսը

Բախտագուշակ Վարսիկին օգնող պաշտոնյան Ռոբերտ Քոչարյանի թիմից էր (տեսանյութ)

Դեկտեմբեր 22,2014 20:18

Բախտագուշակ Վարսիկի նախկին հարսը՝ Հասմիկ Խաչատրյանը, պնդում է, որ իրեն խոշտանգումների ու հոգական տառապանքի հասցրած նախկին ամուսնուն պատժից ազատելու Գավառի դատարանի այսօրվա որոշման հետեւում բարձրաստիճան պաշտոնյաներ են կանգնած:

Հիշեցնենք, որ 1,5 տարվա ազատազրկման դատապարտումից նրա նախկին ամուսինը՝ Սարգիս Հակոբյանը համաներմամբ ազատվեց:

Հասմիկ Խաչատրյանը Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ նախկին սկեսրոջ ծառայություններից տարբեր պաշտոնյաներ են օգտվում:

«Այն ժամանակ, սկեսուրս բոլոր տիպի հարցերը լուծում էր նախարարությունում բարձր պաշտոն զբաղեցնող Նվարդի միջոցով: Բայց կդժվարանամ ասել՝ որ նախարարությունում էր աշխատում, ինչ պաշտոնի էր»,- ասաց Հասմիկ Խաչատրյանը՝ նշելով, որ Նվարդը ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմից էր:

«Ես իրենց ծանոթների մասին շատ բան չգիտեմ, սկեսուրս թույլ չէր տալիս նման բաների մեջ մտնեի: Այսօրվա դատավճիռն էլ այդ պաշտոնյաների միջամտությամբ է եղել, նրանք իրենց բոլոր հանցագործությունները  միշտ էլ տակով են արել մեծ պաշտոնյաների ծանոթությամբ»:

Հասմիկ Խաչատրյանն այսօրվա դատավճռից անակնկալի է եկել, ասաց՝ վստահ էր, որ գոնե մեկ տարով, բայց ամուսինը կդատապարտվի ու գոնե այդկերպ կփոխհատուցի իրեն հասցրած առողջական ու բարոյական վնասները: Բախտագուշակի նախկին հարսը պատրաստվում է բողոքարկել այսօրվա վճիռը:

Այսօր դատարանում բախտագուշակի ազգականներն ու նրա որդին կտրականապես մերժեցին մեր հարցերին պատասխանել՝ պատճառաբանելով,  որ չեն վստահում լրատվամիջոցներին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031