Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, հանդիպելով լրագրողներին, շնորհավորելով նրանց գալիք տարին ու շնորհակալություն հայտնելով նորմալ համագործակցության համար, տեղեկացրեց, որ Գյումրին սեփական եկամուտների հավաքագրումը կատարել է 100 տոկոսից ավելի:
Ըստ քաղաքապետի, մեծ թվով ավտոմեքենաներ են ներկրել Գյումրի, որի շնորհիվ էլ Գյումրու քաղաքապետարանը կարողացել է սեփական եկամուտների հաշվին ևս երկու փողոց կահավորել: Գյումրու քաղաքապետի հավաստմամբ, մյուս փողոցների վրա էլ գործ կանեն, միայն թե, նրա բառերով ասած. «Աստված տա դրամ-դոլար հարաբերությունը գոնե կարողանանք էս մակարդակին պահենք »: Ըստ քաղաքապետի, եթե փոփոխություն եղավ, դրամը արժեզրկվեց, բնականաբար իրենք գալիք տարում չեն կարողանա այնքան աշխատանք կատարել Գյումրիում, որքան արել են 2014 թվականին, ինչքան էլ որ քաղաքի բյուջեն 2015 թվականի համար պլանավորած լինեն 100 միլիոնով ավել:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Վարդանիկի վերջին բոցը
Տոնածառի լույսերը վառելու օրը Վարդանիկը հարձակվել է քաղաքապետարանի դեմի եղնիկների վրա, որ կոտոշները պոկի, մարդու սիրտն էլ էդ գիշեր կոտոշ է ուզել: Սաղ քաղաք էդ կխոսա