Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հովհաննես Մանուկյանը՝ թմրամիջոցների գործով անցնող Յուրի Վարդանյանի որդու վաղաժամ ազատման մասին

Դեկտեմբեր 22,2014 19:46

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հարցին, թե քրեակատարողական հիմնարկներում գերծանրաբեռնվածության խնդիրը ե՞րբ է լուծվելու՝ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը պատասխանեց. «2015-ին, եթե մեր ծրագրով շարժվենք եւ կարողանանք Արմավիրի քրեակատարողականի շինարարությունը մինչեւ տարեվերջ ավարտել, 1200 տեղ կկարողանանք ունենալ եւ դատապարտյալներ տեղափոխել: Մենք ունենք մոտ 4000 մարդ քրեակատարողական հիմնարկներում, եթե կարողանանք 1200 մարդ տեղափոխել այնտեղ, դա նշանակում է, որ արդեն 25 տոկոսով ծանրաբեռնվածությունը կնվազեցնենք»:

Հարցին՝ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը հայտարարեց, որ շատ հաճախ լինում են դեպքեր, երբ չեն հասցնում տվյալ կալանավորին դուրս բերել, բուժօգնությունն արդեն ուշացած է լինում, որովհետեւ այնտեղ ընթացակարգեր կան, որոնք երկար ժամանակ են պահանջում, ինչպե՞ս կմեկնաբանեք սա եւ ասում են՝ բժիշկներ անգամ չունեք՝ Հովհաննես Մանուկյանը պատասխանեց. «Կա նման խնդիր, որովհետեւ բժիշկների համալրման խնդիրը կապված է ֆինանսավորման հետ: Եվ հետո քրեակատարողական հիմնարկներում ամեն մարդ չի ցանկանում աշխատել: Այսինքն, բացի նրանից, որ աշխատանքի եւ ֆինանսական խնդիր կա, մթնոլորտի խնդիր էլ կա: Ռեժիմային հիմնարկ է, դրա համար հաճույքով չեն գալիս: Փորձում ենք իրավիճակ փոխել, բայց բավականին բարդ է»:

Նախարարն ասաց, որ նոր ծրագիր են փորձում իրականացնել՝ առողջապահության որակը բարձրացնելու համար:

Հարցին՝ Գեւորգ Կոստանյանը ինչպե՞ս է, որ եւ համակարգի ներկայացուցիչ է, եւ ՄԻԵԴ-ում կառավարության ներկայացուցիչ, այս համատեղությունը թույլատրելի՞ է՝ նախարարը պատասխանեց. «Ես որեւէ տարօրինակ բան չեմ տեսնում, որովհետեւ գլխավոր դատախազը դա երկրի փաստաբանն է: Որեւէ արտառոց բան չեմ տեսնում: Ծանրաբեռնվածության առումով պիտի հուսանք, որ պարոն Կոստանյանը կարողանում է համատեղել եւ իր մոտ ստացվում է այդ աշխատանքը»:

Իսկ դիտարկմանը, որ տարօրինակ է՝ թմրամիջոցների գործով անցնող Յուրի Վարդանյանի որդին 1 տարի, 2 ամիս անց ազատ արձակվեց, բայց հավ, ձու գողացող լիքը մարդիկ կան, որ դիմում են հանձնաժողովին եւ անհիմն պատճառաբանություններով մերժվում են պայմանական վաղաժամ ազատ արձակվելը: Նախարարը պատասխանեց. «Դա որոշակի մեխանիզմ ունի, կան հանձնաժողովներ, որ որոշում են կայացնում: Իրականում այս մեխանիզմի վերաբերյալ դժգոհություններ, այո, կան: Այդ մոդելը կարգավորման կարիք ունի, փորձում ենք բարեփոխել այդ համակարգը եւ դարձնել ավելի օբյեկտիվ»: Հարցին՝ Յուրի Վարդանյանի որդին լա՞վ էր դրսեւորել իրեն, իրեն 4 տարուց ավելի էին տվել եւ ասում են՝ նախագահի ներմանն է արժանացել, թեեւ հրամանագիր չկա՝ Հովհաննես Մանուկյանը պատասխանեց, որ այդ հարցի հասցեատերը չէ եւ ինքը պայմանական ազատ արձակման որոշումներ չի կայացնում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031