Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության վերլուծաբան Մանվել Ղումաշյանը այսօր` դեկտեմբերի 22-ին, «Հայելի» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով այն հանգամանքին, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսելով Ռուսաստանի` արտերկրում տեղակայված ռազմաբազաների մասին, չի նշել Հայաստանում գտնվող ռազմաբազան, ասաց, որ չի կարողանում հասկանալ Պուտինի չակերտավոր մոռանալը
Նա չբացառեց հնարավորությունը, որ Վլադիմիր Պուտինը միտումնավոր չի խոսել Հայաստանում գտնվող ռազմաբազայի մասին, բայց նշեց, որ ինքը կատարվածը հակված է պատահականություն համարել` հաշվի առնելով ՌԴ նախագահի հոգեբանական վիճակը: Նա նկատեց, որ ասուլիսի ընթացքում Պուտինը նաեւ չի խոսել Ուկրաինայի հարավ-արեւելքի մասին. «Այսօր Պուտինի հոգեբանական իրավիճակը լուրջ է: Կարծում եմ` ճիշտ են ասում իր մասին, ինքն ինչքանով լավ է տիրապետում մարտավարությանը, այնքան վատ է տիրապետում ռազմավարական գործիքներին: Գուցե, նա հաշվարկների մեջ սխալ է գտել, եւ իր բոլոր քայլերով նա փորձում է երեսը չկորցնելով կարողանալ դուրս գալ ստեղծված իրավիճակից: Դա բավականին բարդ իրավիճակ է, եւ թերահավատությամբ եմ մոտենում այն կարծիքին, թե 2 անգամ միտումնավոր մոռացավ նշել Հայաստանի մասին»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Օ, հայկական անուղղելի լավատեսություն, դու եզակի երևույթ ես: