Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Բաղդասարյան. «Ինքս ինձ հարց եմ տալիս՝ ինչո՞ւ դուրս եկա իշխանությունից, նստած էի գնացքի առաջին վագոնում»

Դեկտեմբեր 22,2014 18:18

«Քաղաքական գործընթացը ընտրությունների արդյունքում ձեւավորվող իշխանության մի գործընթաց է: 2008-ի ընտրություններում ես հավաքել եմ գրեթե այնքան քվե, ինչքան հավաքել է Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ երկրապահների եւ իրեն աջակցող 20 կուսակցությունների հետ միասին: Ես 1 տոկոս պակաս ձայն եմ հավաքել ընդամենը, երբ ինձանից գողացվել է, 430 ընտրական տեղամասում Արթուր Բաղդասարյանը ստացել է 0 ձայն»,- այսօր հրավիրած ասուլիսում ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն այսպես պատմական ակնարկ արեց՝ 2008-ի ընտրությունների եւ հետընտրական իրավիճակի մասին:

Լրագրողները ճշտեցին՝ հօգուտ Սերժ Սարգսյանի՞ է գողացվել Ձեր ձայները՝ նա պատասխանեց. «Ես չգիտեմ, թե հօգուտ ում է գողացվել, իմ ձայները եղել է 0: Ենթադրությունները թողնում եմ ձեզ: Դա անցած էտապ է»:

Նա վստահեցրեց, որ հիմա մեր երկիրն ունի փոփոխությունների կարիք. «Բազմաթիվ ապօրինություններ կան, չարաշահումներ կան, որոնք հաղթահարելով՝ մենք կարող ենք լուրջ խնդիրներ լուծել: Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը տարեկան 1 մլրդ դոլարի շրջանառություն ուներ, 110 մլն դոլարով ծախեցին: Փաստ է, չէ՞ սա: Այդ  1 մլրդ դրամով Գյումրիում ինչ կարելի էր անել, Շիրակի մարզում ինչքան բան կարելի էր անել: Արմավիան սնանկացավ, չէ՞, բոլորս գիտենք: Բոլորս օդի տուրք ենք մուծել, ո՞ւր են այդ փողերը: Տարին 25 մլն դոլար՝ չկա այդ փողը: Ո՞ւմ դատեցին, ումի՞ց այդ փողերն ուզեցին՝ ոչ մեկից: 10 հազար դրամ մի տոմսից փող էինք մուծում, չէ՞: Ո՞ւր են այդ օդի տուրքի փողերը: Շատ խնդիրներ կարելի է լուծել այդ չարաշահումների դեմն առնելու միջոցով: Հիմա արագաչափերի գումարները ո՞ւր են գնում: Դա հո 100-200 հազար դոլար չի: Գյումրիից Երեւան գալուց մի 20 արագաչափ կհանդիպեք չճանապարհին: Մի այդքան էլ արագաչափ: Հիմա հարց է առաջանում՝ եթե արագաչափը դրել եք, գայի մեքենան ինչո՞ւ է այնտեղ, որ ի՞նչ անի՝ փող վերցնի մարդուց: Պարզ է, չէ», դա, սա մեր իրականությունն է: Բոլորը տեսնում են, որ պետավտոտեսուչը կանգնած՝ փող է աշխատում, դեմն էլ Նոր տարի է, կողքն էլ արագաչափ են դնում: Բա դա կարելի՞ է: Պետք է աչքի տակ եղած խնդիրները մեկ-մեկ տեսնել: Այդ չարաշահումները, որ կան՝ դրանք միլիոնավոր դոլարներ են, որ կարելի է դնել՝ երկիրը զարգացնելու համար»:

Նա առաջարկեց արագաչափերի գումարներով գոնե մեկ հատ միջազգային չափանիշներով գործարան բացեն, որի համար անհրաժեշտ է 3-4 մլն դոլար. «Շատ բաներ կարելի է անել: Ես ինքս մեկ-մեկ ինձ հարց եմ տալիս՝ ինչո՞ւ դուրս եկա իշխանությունից: Դուրս եկա, որովհետեւ ես ունեի ծրագրեր, ուզում էի դա անել, բայց չէի կարողանում: Ես նստած էի գնացքի առաջին վագոնում՝ լավ վագոններ կան, չէ՞, գնում էի այդ վագոնում: Բայց ես ուզում էի բան անել՝ չէի կարողանում: Կարելի էր ծրագրեր անել, խոշորածավալ ներդրումներ բերել Հայաստան: Եվ ես դա պետք է անեմ հիմա»:

Նա վստահեցրեց, որ եթե իր ձեռքը ճար լիներ՝ Վերահսկիչ պալատի բացահայտած չարաշահումներից հետո դրանց հեղինակներին պատասխանատվության կենթարկեր, մեղավորներին էլ կտաներ կդատեր. «Մարդիկ պետք է սովորեն ՀՀ-ում իրենց արածների համար պատասխան տան»:

Նա նաեւ դժգոհեց երկրի մենաշնորհներից, որ շաքարավազ, բենզին միայն մի հոգի կարող է բերել:

Նա հայտարարեց, որ Հայաստանում Սերժ Սարգսյանն  ունի բավարար հնարավորություններ, որպեսզի իր ասածն անեն՝ պետք է ավելի խիստ, վճռական ձեւով ասի: Երբ ճշտեցին՝ այսինքն, Սերժ Սարգսյանն այսօր բավարար վճռականություն չունի՞՝ նա պատասխանեց. «Եթե մենք այսօր տեսնում ենք, որ նախագահը ասում է ու չենք անում, ուրեմն այստեղ մտածելու բան կա: Եթե ասվում է՝ պետք է արվի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur says:

    Սա կոչվում է դեմագոգիա: Նաև հիշենք ով է առաջինը լքում խորտակվող նավը:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031