Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Բաղդասարյան. «Սահմանադրական բարեփոխումները հետապնդում են մեկ նպատակ՝ իշխանության վերարտադրություն»

Դեկտեմբեր 22,2014 16:55

«Մենք պետք է հասկանանք, որ այս սահմանադրական բարեփոխումները հետապնդում են մեկ նպատակ՝ իշխանության վերարտադրություն: Եվ վերարտադրության այն մոդելը, որն առաջարկվում է, մեզ համար ընդունելի չի կարող լինել»,- այսօր մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում սահմանադրական բարեփոխումների հետ կապված այսպիսի հայտարարություն արեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Ըստ նրա, բարեփոխումների անվան տակ քաղաքական իմիտացիա են անում: Սա չի լինելու «այո»-ի հանրաքվե, սա լինելու  «ոչ»-ի հանրաքվե, որովհետեւ երկրի հիմնական քաղաքական ուժերը դեմ են դրան: Մենք սրան աջակցել չենք կարող:

Արթուր Բաղդասարյանը բացատրեց իր հայտարարությունն այսպես. «Ինչու 95-ին ընդունվեց Սահմանադրությունը, որովհետեւ նորանկախ պետություն էինք,եւ պետք է ունենայինք հիմնական օրենքը՝ Սահմանադրությունը: Իսկ ինչո՞ւ փոխվեց 2005-ն, որովհետև այդ ժամանակ ՀՀ-ն անդամակցեց ԵԽ-ին, եւ եթե մենք ընդունում էինք խաղի այդ կանոնները, պարտավոր էինք Սահմանադրության մեջ բարեփոխումներ իրականացնելու: Դրանք պահանջված էին եւ  «այո»-ի փոփոխություններ էին: Իսկ ներկայումս մենք չենք կարող աջակցել այդ բարեփոխումներին մի քանի պատճառներով: Յուրաքանչյուր սահմանադրական բարեփոխում նախ եւ առաջ ենթադրում է հասարակական պահանջ: Այսօր ՀՀ-ում հասարակական պահանջ չկա սահմնադրական բարեփոխումների: Այսօր Հայաստանը գտնվում է ծայրաստիճան ծանր սոցիալական վիճակում, եւ դրա համար սահմանադրական բարեփոխումները ոչինչ չարժեն: Երկրորդ հանգամանքը՝ պետք է քաղաքական ուժերի լայն կոնսոլիդացիա: Այսօր երկրի հիմնական քաղաքական ուժերը նման պահանջ չեն դնում: Եվ երրորդը՝ միջազգային օրակարգում չկա նման խնդիր, որ սահմանադրական բարեփոխումներ իրականացնելով՝ կարող ենք նպաստել մեր երկրի ինտեգրացիոն գործընթացներին: Թե ներքին, թե արտաքին քաղաքական իմաստով այսօր այդ բարեփոխումները պահանջված չեն եւ ավելին՝ կարող են վտանգավոր լինել մեր զարգացման համար:2015-ից ԵՏՄ-ի անդամ ենք դառնում, իսկ ԵՏՄ-ն յուրօրինակ համակարգ է, որտեղ որոշում են կայացնում Պուտինը, Նազարբաեւը, Լուկաշենկոն, հիմա միանում է նաեւ Սերժ Սարգսյանը: 4 երկրներ են, որտեղ գերազանցապես գործում է կառավարման նախագահական մոդելը: Այսօր փոխել ՀՀ Սահմանադրությունը,երբ մենք գտնվում ենք մի նախագահական ակումբի մեջ, եւ Հայաստանի նախագահը չի կարող իր երկրի համար որեւէ որոշում կայացնել: Բովանդակությունն էլ իմիտացիոն առաջարկներ են հասարակությանը: Իշխանության ներկայացուցիչները խոսում են, որ  սահմանադրական բարեփոխումները մարդու իրավունքների պաշտպանությանն են ուղղված, հիմա հարց՝ արդյո՞ք գործող Սահմանադրությունը խոչընդոտում է, որ մեր երկրում մարդու իրավունքները ավելի լավ պաշտպանվեն, թե խոչընդոտում է, որ տնտեսական զարգացումներն ավելի արդյունավետ լինեն: Իհարկե, ոչ: ԵՏՄ-ում ունենալ լիազորություն չունեցող նախագահ՝ անընդունելի է»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031