Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը անհեթեթություն է համարում Եվրասիական տնտեսական միության համեմատությունը Խորհրդային միության հետ, փոխանցում է «Times kz»-ն:
«ԵՏՄ-ն այսօր շատ բարձր ռիսկերի է ենթարկվում՝ կապված ճգնաժամերի հետ: Հիմա անկախությունը կորցնելու մասին խոսակցություններ են պտտվում, և որ կրկին ստեղծվում է Խորհրդային միությունը: Դա ամբողջությամբ հիմարություն է: Նա, ով ուզում է Խորհրդային միություն ստեղծել, ընդհանրապես ուղեղ չունի», – ասել է Նազարբաևը Աստանայում լրագրողների հետ ամենամյա հանդիպման ժամանակ:
«Կար մարքս-լենինյան գաղափարախոսություն, կար կոմունիստական կուսակցություն, որը փլուզվել է, այժմ դա չկա, կար միասնական տնտեսական օրգանիզմ, այժմ այն չկա: Հիմա եթե երեխային հարցնեք, թե ով է Լենինը, նա չի կարող պատասխանել այդ հարցին», – եզրափակել է նա՝ նշելով, որ Աստանայում ԵՏՄ պայմանագրի ստորագրումն այս տարվա ամենակարևոր իրադարձություններից էր:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ