Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է ՀՀ կառավարությունը սուբսիդավորում ռուսական ընկերության վնասները (Տեսանյութ) 

Դեկտեմբեր 22,2014 16:44

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի տնօրեն Վիկտոր Ռեբեցն այսօր ամփոփեց 2014 թվականի գործունեությունը: Ըստ Ռեբեցի, ընդհանուր առմամբ, եկամուտները նվազել են 2013 թվականի համեմատ:

Մամուլի ասուլիսը ռուսերեն լեզվով էր, Ռեբեցի ռուսերեն լեզվով պատասխաններն ու ելույթը  հայերեն լեզվով չթարգմանվեց:

Լրագրողներից մեկի հարցին, արդյոք Ռուսաստանում տեղի ունեցող տնտեսական ճգնաժամն ինչ-որ կերպ կանդրադառնա «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության վրա, պարոն Ռեբեցը վստահեցրեց` ոչ:

Պատասխանի մանրամասները` տեսանյութում

Ի՞նչ ընթացքում է Իրան-Հայաստան երկաթուղու նախագիծը, Ռեբեցի պատասխանը` տեսանյութում

Լրագրողներից մեկի հարցին էլ` ի՞նչ կարծիք ունի Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի` Վերահսկիչ Պալատին արված այն առաջարկությանը, որպեսզի քննության առնվի ընկերության գործունեությունը, պարզելու վնասների իրական ծավալը, որը սուբսիդավորում է ՀՀ կառավարությունը, Ռեբեցն ասաց, որ ֆինանսների նախարարությունն այդ խնդրին անդրադարձել է: Ինչ վերաբերում է Ռեբեցի կարծիքին, կարող եք տեղեկանալ  տեսանյութում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031