Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրաքաղաքում ամանորյա տոնական օրերին կսահմանվի շուրջօրյա հերթապահություն

Դեկտեմբեր 22,2014 16:07

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ տոնական օրերին բնակչությանը հուզող հարցերին արագ արձագանքելու և համապատասխան լուծումներ տալու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանրային ծառայություններ մատուցող կազմակերպություններին հանձնարարել է շուրջօրյա հերթապահություն սահմանել: Հսկողություն կսահմանվի նաև հասարակական տրանսպորտի, մասնավորապես՝ ներքաղաքային վերգետնյա ուղևորատար տրանսպորտի և Երևանի մետրոպոլիտենի կանոնավոր աշխատանքն ապահովելու ուղղությամբ: Առողջապահական և շտապբուժօգնության ծառայությունների պատասխանատուներին ևս քաղաքապետը հանձնարարել է ապահովել օպերատիվ աշխատանք: Հերթապահություն կսահմանվի նաև կրթական հաստատություններում՝ ջրամատակարարման, էլեկտրամատակարարման և ջեռուցման համակարգերի անխափան աշխատանքի ապահովման նպատակով:

«Շուրջօրյա հերթապահություն սահմանեք նաև տոնական օրերին հնարավոր տեղումների դեպքում ձնամաքրման աշխատանքները պատշաճ կազմակերպելու ուղղությամբ: Նախապես լրացուցիչ իրազեկեք նաև տնտեսվարողներին, որպեսզի հնարավոր տեղումների ժամանակ ապահովեն պարտադիր բարեկարգման իրենց պայմանագրային պարտավորությունների կատարումը»,-ընդգծել է  քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող «թեժ գծերի» հեռախոսահամարներով բարձրացվող հարցրերի և դրանց տրվող պատասխանների հետ կապված՝ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ ընդհանուր առմամբ 303 հեռախոսազանգ է ստացվել, որից լուծում է ստացել 227 հարց, իսկ բարձրացված մյուս հարցերի լուծումն ընթացքում է: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է տոնական օրերին ևս ապահովել «թեժ գծերի» հեռախոսահամարների աշխատանքն ու, ըստ անհրաժեշտության, օպերատիվ արձագանքել բնակչության կողմից բարձրացվող խնդիրներին:

Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքի երկրորդական և երրորդական փողոցներում շարունակվում են փոսալցման աշխատանքները:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031