Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ անդրադառնալով չնախատեսված վայրերում աղբը թափելու դեպքերի հայտնաբերման և կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներին՝ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում 180 վարչական արձանագրություն է կազմվել:
Իրավախախտում կատարող քաղաքացիների լուսանկարները սոցիալական ցանցերում հրապարակելու շուրջ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին կատարված հղման հետ կապված՝ իրավաբանական վարչության պետն ընդգծել է, որ լուսանկարման միջոցով «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով իրավախախտման փաստի ամրագրումը և´ ապացուցողական, և´ կանխարգելիչ նշանակություն ունի և որևէ պարագայում զանցառուի լուսանկարը չի կարող որակվել որպես անհատական տվյալ:
Նաև ընդգծվել է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից հրապարակվելու են միայն զանցառուների լուսանկարներ` առանց տվյալ անձի անուն, հայրանուն և ազգանուն հրապարակելու, ինչը դիտվում է որպես վարչական իրավախախտման կանխարգելման անհրաժեշտ և արդյունավետ գործիք:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է ակտիվորեն շարունակել այս ուղղությամբ աշխատանքները:
Կարդացեք նաև
Երեւանի քաղաքապետարանի մամուլի հաղորդագրություն