Ռուսաստանի Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Ալեքսեյ Պուշկովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հիշեցրել է Մուամար Քադաֆիի, Սլոբոդան Միլոշևիչի և Սադամ Հուսեյնի ճակատագրերը:
Մասնավորապես, Պուշկովը Լուկաշենկոյին զգուշացրել է, որ Լիբիայի, Հարավսլավիայի և Իրաքի առաջնորդների համար ամեն ինչ վատ ավարտվեց, քանի որ նրանք փորձում էին ընկերանալ ԱՄՆ-ի հետ:
«ԱՄՆ-ի հետ փորձում էին ընկերանալ Միլոշևիչը, Քադաֆին, Ս. Հուսեյնը: Նրանց ճակատագրերը հայտնի են: Այժմ ԱՄՆ-ը Լուկաշենկոյին «նոր հարաբերություններ է առաջարկում»: Փորձը վտանգավոր է…», – գրել է Պուշկովը Թվիթերում:
Դեկտեմբերի 17-ին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ ԱՄՆ-ը պատրաստ է երկխոսություն սկսել Բելառուսի հետ:
Կարդացեք նաև
2006թ. ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել Բելառուսի նկատմամբ, այդ թվում՝ նախագահ Լուկաշենկոյի: Այդ որոշումն ամեն տարի թարմացվում է:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ