Բախտագուշակ Վարսիկի որդին՝ Սարգիս Հակոբյանը, Գավառի դատարանի որոշմամբ, նախկին կնոջը՝ Հասմիկ Խաչատրյանին խոշտանգելու համար ազատազրկման դատապարտվեց Քրեական օրենսգրքի 119 –րդ հոդվածի 1-ին մասով: Նա մեկ տարի վեց ամսվա ազատազրկման դատապարտվեց, բայց համաներմամբ ազատվեց նաեւ այդ պատժից:
Հասմիկ Խաչատրյանի քաղաքացիական հայցը մերժվեց՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:
Հասմիկ Խաչատրյանը պահանջել էր՝ առողջական վնասի փոխհատուցում մեկ միլիոն դրամ, իսկ բարոյական փոխհատուցում՝ երեք միլիոն դրամ: Ինչը մերժվեց:
Հիշեցնենք, որ ըստ տուժող Հասմիկ Խաչատրյանի, ամուսինը իր երեխայի ծննդյան օրվանից ալկոհոլի ազդեցության տակ մշտապես բռնությունների է ենթարկել իրեն՝ աթոռով, ոտքով, բռունցքով ծեծի ենթարկել, ծխախոտը հանգցրել իր թեւերի վրա:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ